Ես հիմա մեր պարտության մասին մի բան եմ ասելու, որ շատ մեծ աղմուկ է առաջացնելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
19.04.2024 | 20:16
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
19.04.2024 | 20:02
Արգելվել է «Տիմոշա» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան
19.04.2024 | 19:50
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
19.04.2024 | 19:39
208 մլն դրամ անարդյունավետ ծախս․ ՊՎԾ-ն հրապարակել է Փաշինյանի հանձնարարությամբ իրականացրած ստուգումների արդյունքները
19.04.2024 | 19:32
Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ. Միրզոյան
19.04.2024 | 19:30
«Գնացե´ք Ալեքսանյանի շուկան ստուգեք». առևտրականների ապրանքը դարձյալ առգրավվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 19:21
Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Բոլորը

Ես հայտարարել եմ, որ ինձնից կախված բոլոր ջանքերը կգործադրեմ, որ մինչեւ տարվա վերջ խաղաղուիթյան պայմանագիր ստորագրվի: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներ:

«Երբ մենք փետրվարին Ադրբեջանին փոխանցել ենք թուղթ խաղաղության պայմանագրի, դա եղել է թղթի մի տարբերակ, որը ես պատրաստ եմ ստորագրել: Դա եղել է, ասենք, փետրվարի 14-ին, դա նշանակում է, որ ես հենց այդ օրը երեկոյան կամ 15-ի առավոտյան, կամ Մյունխենում էդ թուղթը պատրաստ էի ստորագրել: Չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին: Դա կլիներ լավ նորություն:

Մենք չենք խաղում, մենք ժամանակ չենք ձգում, մենք ուզում ենք փաստաթուղթ ստորագրենք այսօր, երեկ, տարեվերջին լավ կլիներ, որ ստորագրեինք»,- նշեց վարչապետը։

«Գիտեք, ինձ դառնացնում է, որ․․․ չեմ ուզում նախկին-ներկա բանի մեջ մտնել։ Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդն է ՀՀ-ն ղեկավարել։ Ոնց կարելի է այդքան անլուրջ լինել ու այդքան անլուրջ գտնվել, հասկանում եք ինչի մասին է խոսքը»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի պնդմանը, որ 2020թ․-ի պատերազմի ժամանակ ամենահզոր զենքերը չեն օգտագործվել, և որ 2018թ․-ից ի վեր ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել։

«Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին։ Որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս ենք ունեցել։ Կատարյալ սուտ է։ Օգնություն ասելով ինչ նկատի ունի, ձրի զե՞նք։ Չասեմ դա ինչ է․․․ ՀՀ-ն 2018-20թթ․ ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին իրար հետ։ Սա ապացուցված վիճակագրություն է։ Շատ էի մտածում այս մասին խոսեմ, թե ոչ, բայց որ հարցրիք։ Օբյեկտիվ մի խնդիր կա։ Բա լավ, որ զենքը կար․․․խոսքը նրա մասին չէ, որ սպառազինությունը կատարյալ վիճակում էր։ Իմիջիայլոց, ես համաձայնություն եմ արտահայտել մի շարք ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ այդ պատերազմում հաղթելու հնարավորություն կար։ Հարց է մնում՝ եթե զենքը կար․․․իմիջիայլոց, «Սու»-երը չեն օգտագործվել, որովհետև այդ պահին ձեռք են բերվել ոչ վաղ անցյալում և ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման։ Մնացածը, զինանոցի և ԼՂ ՊԲ-ի՝ չկա զենք, որը չի կիրառվել։ Չէր կարող լինել նման բան։ Եթե ընդդիմության և իշխանության գնահատականն այն է, որ պատերազմը կարող էր այլ ելք ունենար, այդ դեպքում ո՞րն է պատճառը»։

«Ես հիմա մեր պարտության մասին մի բան եմ ասելու, որ շատ մեծ աղմուկ է առաջացնելու․ իմ համոզմունքն այն է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։

Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա։ Այսօր հիսունից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ և բարձրաստիճան սպաներ մեղադրվում են լրտեսության և պետական դավաճանության մեջ։ Որևէ մեկը մտածո՞ւմ է, որ նրանց գլխին գործ են սարքել։ Այլ հոդվածներով կալանավորված բարձրաստիճան զինվորականներ ունենք։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց կալանավորի, իմ համար զարմանալի բան եղավ։ Մեկ էլ տարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից․․․իմացա, որ դատաիրավական համակարգին միջնորդել են, որ կլինի՞ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն։ Երբ իմացա․․․բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք է բացահայտվի, թե ինչ է եղել ռազմի դաշտում, թե Շուշին ով է տվել, թե ոնց է ընկել Շուշին։ Որ ասեք դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա է եղել պլանը։ Այդ ամենը ՀՀ անկախության դեմ և պետականության դեմ է եղել, ոչ թե միայն իմ իշխանության»։

Փաշինյանի խոսքով՝ 2021թ․ մայիսի 11 -ին, երբ ՀՀ գործող կառավարությունը հրաժարական էր տվել, Ադրբեջանը ներխուժեց Սոթք-Խոզնավար հատված․ «Այսօր գեներալ կա կալանավորված այն բանի համար, որ դիտավորությամբ չի կատարել պարտականությունը՝ պաշտպանելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Ինչո՞ւ չի կատարել։ Ես իմ համար ունեմ բացատրություն, չունեմ ապացույց։ Բայց փաստերը բարձր են խոսում»։

Զենքի հետ կապված Սերժ Սարգսյանի պնդումները, Փաշինյանի գնահատմամբ, անհեթեթություն են․ «Ապրիլյանից վերադառնալուց հետո մենք մեր իմացածը երբեք չենք օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Նման մակարդակի հայտարարությունները պատիվ չեն բերում թեկուզ նախկին ու թեկուզ ոչ լեգիտիմ և սեփական ժողովրդի քվեն երբեք չստացած նախագահին»։

Մանրամասները՝ տեսանյութում։