Հայաստանի քայլերն անհանգստացնում են Բաքվին․ Հիքմեթ Հաջիևը շարունակում է կեղծել իրականությունը

Լուրեր

25.04.2024 | 14:15
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
25.04.2024 | 14:07
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Չերկասի և Դնեպրոպետրովսկի շրջաններին
25.04.2024 | 13:55
Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանը 7 ներկայացուցիչ կունենա կիսաեզրափակչում
25.04.2024 | 13:50
Հայկական որևիցե տարածք կամ թումբ հանձնվե՞լ է․ հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է, սահման ենք ֆիքսել․ Ալեն Սիմոնյան
25.04.2024 | 13:47
Ալիևը՝ Արցախից ռուս խաղաղապաների վաղաժամ դուրսբերման որոշման մասին
25.04.2024 | 13:36
16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 13:28
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
25.04.2024 | 13:25
Հայաստանի կառավարությունը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է ընդունել
25.04.2024 | 13:17
Փարիզի հայտնի «Մուլեն Ռուժ» ջրաղացը հրդեհի հետևանքով վնասվել է
25.04.2024 | 13:06
Լոռի Բերդ համայնքի Լեջան բնակավայրում շչակ է գործարկվելու
25.04.2024 | 12:54
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպանին ու պատվավոր հյուպատոսին
25.04.2024 | 12:46
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկոնությունը․ Սամանթա Փաուերը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
25.04.2024 | 12:39
Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առիթով քրեական վարույթ է հարուցվել. 7 հոգի ձերբակալվել է
25.04.2024 | 12:32
ՀՀ ԱԺ-ն ՌԴ-ից գրություն չի ստացել․ խոսնակ
25.04.2024 | 12:26
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում իրականացնելու որոշումը
Բոլորը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցներից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, իր սովորույթի համաձայն, արձագանքել  է բանակցային գործընթացի շուրջ իրավիճակը մանիպուլացնելով։

Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ի պատասխան՝ ադրբեջանական քարոզչական Report գործակալության հետ հարցազրույցում  կրկին ասել է, որ խաղաղության պայմանագրում Արցախյան հարցը չպետք է ներառվի որևէ հիշատակմամբ, և հիմքում պետք է լինեն  Բաքվի առաջարկած 5 սկզբունքները։

«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում Ադրբեջանը և Հայաստանը հայտարարեցին, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի վրա։Այսպիսով՝ Պրահայի և Սոչիի փաստաթղթերով Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Մենք հույս ունեինք խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև 2022 թվականի վերջ, ինչը քննարկվել էր  նաև սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպմանը։ Սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով մենք չկարողացանք հասնել մեր նպատակին»,-ասել է Հաջիևը՝ պնդելով,թե  Արցախի հարցը Բաքուն որևէ երրորդ  կողմի հետ չի քննարկի։

«Հայաստանն ի սկզբանե փորձել է Ղարաբաղի հարցը ներառել խաղաղության համաձայնագրում, սակայն այդ մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։ Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը իր ինքնիշխանության հետ կապված հարցեր չի քննարկի երրորդ կողմերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության հետ։ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը քննարկելու միջազգային որևէ մեխանիզմ ստեղծելու մասին խոսք լինել չի կարող, մենք երբեք դրան չենք համաձայնել»,-ասել է Հաջիևը։

Ի դեպ, նման համաձայնություն ձեռք էր բերվել նախորդ տարի սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած Արմեն Գրիգորյանի ու ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը, որը Բաքուն շարունակում է հերքել։

Բացի այդ Հաջիևը անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին, թե, իբր, Արցախում «ՀՀ ԶՈՒ-ն 10,000-անոց անձնակազմ ունի, խախտում է ու չի կատարում 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, և Երևանը  միտումնավոր խուսափում է խաղաղության պայմանագրից ու փորձում ժամանակ շահել»։

Հաջիևը նաև Բաքվի անհանգստությունն է հայտնել Հայաստանի  քայլերի առնչությամբ՝ Արցախ  ու Լաչինի միջանցք ՄԱԿ-ի ու այլ կառույցների  փաստահավաք առաքելության ուղարկման ուղղությամբ։

««Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու» և «ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն Ղարաբաղ, Լաչինի ճանապարհ ուղարկելու» մասին հայ պաշտոնյաների հայտարարություններն անընդունելի են։ Ինչի՞ հիման վրա է Հայաստանը կոչ անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի առաքելություն ուղարկել այլ երկրի տարածք։ Առանց Ադրբեջանի համաձայնության ոչ մի կազմակերպություն չի կարող և չի գնա նման քայլերի։ ՄԱԿ-ի բանաձևերում հստակ ասվում է, որ ոչ մի առաքելություն չի կարող ուղարկվել ինքնիշխան պետության տարածք առանց նրա համաձայնության։ Հայաստանի հայտարարությունները Ղարաբաղ առաքելություն ուղարկելու և Լաչինի ճանապարհ, այստեղ արտաքին ուժեր ներգրավելու մասին ոչ այլ ինչ են, քան ուտոպիա, աշխարհաքաղաքական արկածախնդրություն և արհեստական ​​լարվածության ստեղծում»,-ասել է Ալիևի օգնականը։

Հաջիևը խոսելով Արցախի պաշտոնյաների հետ մարտի 1-ին Իվանյան համայնքում կայացած  հանդիպման մասին՝ նշել թե,մարտի 5-ին, իբր, Հայաստանն է դիվերսիան կազմակերպել նաև այդ շփումները դադարեցնելու համար։

«Առաջին կապերը  հաստատվեցին։Ցավոք, դրանից անմիջապես հետո ականատես եղանք հայկական կողմի ներկայացուցիչների ոչ հաճելի հայտարարություններին։ Բայց մենք մտադիր ենք շարունակել այդ շփումները։ Մեր կարծիքով՝ մարտի 5-ին
«Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու» գրունտային ճանապարհին «Հայաստանի կողմից իրականացված սադրանքը», ի թիվս այլ հարցերի, ուղղված էր նաև հայկական կողմի հետ շփումները կանխելուն»,-ասել է Հաջիևը։

Նա կրկին շարունակել է կեղծել ՝անտեսելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, պնդելով, թե, իբր, Լաչինի միջանցքը  փակ չէ։

«Հիմա Հայաստանը նոր նարատիվ է սկսել ՝Լ աչինի միջանցքը արգելափակված է, Ադրբեջանը պատրաստվում է իրականացնել Ղարաբաղում ապրող հայերի ցեղասպանություն։ Նման նարատիվներով Հայաստանը մտադիր է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, վնասել Ադրբեջանի դիրքերը, հետաձգել խաղաղ համաձայնագրի ստորագրումը և թույլ չտալ Ղարաբաղում ապրող հայերի «վերաինտեգրումը ադրբեջանական հասարակությանը»»,-դժգոհել է Ալիևի օգնականը ու կրկին խոսել Լաչինի  միջանցքում անցակետի տեղադրման մասին։

Բացի այդ Հաջիևը ևս մեկ անգամ Բաքվի անհանգստությունն ու բողոքն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ։

«Իհարկե, Հայաստանը կարող է իր տարածք հրավիրել ԵՄ-ի և այլ երկրների առաքելությանը։ Բայց քանի որ առաքելությունը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին, անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի դիրքորոշումն ու մտահոգությունները։ Եվ այս առաքելությունը քաղաքացիական չէ, քանի որ ասվում է, դրանում  ընդգրկված են  նախկին զինվորականներ և ոստիկաններ։ Մեր ենթադրություններն արդարացան։ Հայաստանը չարաշահում է առաքելության ներկայությունը իր տարածքում։ Օրերս հայկական բանակը կրակել է սահմանի մեր դիրքերի ուղղությամբ։ Հայաստանը հրահրում է Ադրբեջանին պատասխան կրակի։ Նպատակը ԵՄ առաքելության մոտ թյուր տպավորություն ստեղծելն ու իրավիճակը արհեստականորեն սրելն է։ Հայաստանը կարծում է, որ ԵՄ առաքելության ժամանումով իր անվտանգությունն ապահովված է, և այժմ կարող է կենտրոնանալ Ղարաբաղում իր «ապակառուցողական» գործունեությունը շարունակելու վրա,-հայտարարել է Հիքմեթ Հաջիևը։

Էմմա Չոբանյան