ՊԵԿ-ը 2 ամսում 934 խախտում է հայտնաբերել․ տուգանքը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ՊԵԿ նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը:

Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության մի շարք փոփոխություններին։ Մասնավորապես, ներկայացվել են Հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների իրավակարգավորումներին: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նաև հստակեցնել անհուսալի ճանաչված պարտավորությունների դադարեցման հիմքերը, չափագրման հետ կապված գործընթացները: Դիտարկվել են նաև շրջանառության հարկի փաստաթղթավորման հետ կապված կարգավորումները, այդ թվում՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտության ստուգումներին վերաբերող հարցերը: Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար վարչական պատասխանատվություն չկիրառել, ինչպես նաև կարգավորել ընդհանուր վարութային հարցեր:

Հասարակական խորհրդի անդամներին ներկայացվել են նաև 2022 թ․ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման համար նախատեսված տուգանքների մասով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2022 թ. հունվարի 1-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 1117 միջոցառում։ Արդյունքում՝ 934 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ ապրանքների մատակարարումներ կամ տեղափոխություններ:

Անփաստաթուղթ ապրանքների արժեքը կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Տուգանքի գումարը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ: Իսկ 183 դեպքով խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով խստացվել է առանց փաստաթղթավորման ապրանքները տեղափոխելու կամ մատակարարելու պատասխանատվության չափը, 2022 թ. մայիսի 14-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 509 դեպքով արձանագրվել է շուրջ 700 միլիոն դրամի խախտում, տուգանքի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ: 127 դեպքով խախտումներ չեն հայտնաբերվել: Խորհրդի անդամները վստահություն են հայտնել, որ օրենսդրական խստացումը զսպող գործոն կարող է դառնալ իրավախախտումների դեմ պայքարում:

ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդման գործում հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը:

Ի դեպ, հարկ վճարողների թույլ տված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կոմիտեն պարբերաբար հրապարակում է ՊԵԿ պաշտոնական կայքում:

Խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրեսնդրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումների շուրջ քննարկումները շարունակել նաև աշխատանքային ձևաչափով և համատեղ մշակել բարձրացված հարցերի առավել արդյունավետ լուծումները: