ԱԳՆ-ում տեղի է ունեցել հանդիպում միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Լուրեր

23.04.2024 | 17:56
Էդքան քաջ եք, դե տարեք մի սյուն էլ Ջերմուկում տնկեք․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:50
6 տարի առաջ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց․ հարցում՝ գործող իշխանությունների քաղաքականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:45
Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը
23.04.2024 | 17:44
Դիրքային փոփոխություն չի եղել ականների պայթեցման հետ կապված․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:41
Մինչև ձեր իշխանությունը Հայաստանի և Արցախի ԶՈՒ իրավազորության տակ գտնվող տարածքը 42 հազար ք/կմ էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:38
Մեր սահմանը ո՞րտեղ ա․ պարզ հարց ենք տալիս, չեք պատասխանում․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:30
ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարին
23.04.2024 | 17:21
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը
23.04.2024 | 17:14
Սահմանազատում է իրականացվում. պարեկները փակել են Ոսկեպարից Նոյեմբերյան տանող ճանապարհը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:12
Ռուբիկոնն անցել եք․ եթե չտաք, ասելու են՝ մերն ա․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 17:03
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
23.04.2024 | 16:53
Սասո՛ւն Միքայելյան, պատասխանատվությունը Ձե՛զ վրա է. Բագրատ Սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:45
Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան բանակցությունները․ Հաջիև
23.04.2024 | 16:42
Ինձ անվանեցիք թուրք․ դա Դուք եք․ Մարիա Կարապետյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 16:34
Անկարայում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չօգտվել Turkish Airlines-ի ծառայություններից
Բոլորը

Մարտի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի և ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ նախարարի տեղակալն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման մանրամասները, որի հետևանքով զոհվել են Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:

Վահե Գևորգյանը շեշտել է, որ վերոնշյալ դիվերսիոն հարձակումը, որը հանդիսանում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտում, եղել է նախապես ծրագրավորված Ադրբեջանի կողմից: Մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել ԼՂ իշխանությունների կողմից հրապարակած տեսանյութը, որն ապացուցում է Ադրբեջանի կողմից առաջ քաշված վարկածի անհիմն լինելը: Նա ընդգծել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:

Օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրվել է այն փաստին, որ արդեն երկու շաբաթից ավել է, ինչ Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կոպտորեն արհամարհվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այն փաստը, որ այս ահաբեկչական գործողությունը տեղի է ունենում նաև այդ չկատարված վճռի պայմաններում, վկայում է, որ Ադրբեջանը դարձել է միջազգային իրավունքի չարամիտ կարգազանց:

Վահե Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանը տարբեր առիթներով դիմում է ուժի կիրառման՝ ահաբեկելու և միակողմանի առավելապաշտ լուծումներ պարտադրելու նպատակով, և որ նման կրկնվող միջադեպերը վկայում են, որ միայն միջազգային հստակ մեխանիզմի գոյության և ներգրավվածության պայմաններում Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսությունը կարող է հաջողվել:

ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հերթին հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանի վճիռը պարտադրում է Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ, ինչպես նաև Լաչինի միջանցքում ապօրինի գործողությունների դադարեցումը և Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների վերականգնումը:

Նշվել է, որ միայն միջազգային հանրության հասցեական գնահատականները, հստակ գործողությունները կարող են օգնել զսպելու Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և աջակցելու տարածաշրջանում կայունության և երկարաժամկետ խաղաղության հաստատման ջանքերին: