Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ի ընդլանումը․ Պուտինի կողմից սա կարող է օգտագործվել քարոզչական նպատակներով․ CNN

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ Շվեդիան և Ֆինլանդիան հայտարարեցին ՆԱՏՕ-ին միանալու մտադրության մասին, շատերի կողմից դա դիտվեց որպես Ռուսաստանին հարված ու եվրոպական մտածողության փոփոխության վկայություն: Պատմականորեն երկու երկրներն էլ պարտավորվել էին չմիանալ ՆԱՏՕ-ին՝ Մոսկվային չսադրելու համար, սակայն Ուկրաինայում պատերազմը փոխեց ամեն ինչ, գրում է CNN-ի հոդվածագիր Լյուկ Մըքգին։

Նշվում է, որ և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան, ՆԱՏՕ-ի դաշնակիցների ճնշող մեծամասնության հետ միասին, կցանկանային տեսնել, որ երկրները պաշտոնապես միանան դաշինքին հուլիսի 11-ին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այնուամենայնիվ, սրա իրականություն դառնալու ճանապարհին կանգնած է զգալի խոչընդոտ․ Թուրքիան դեռ պետք է տա ծրագրին իր պաշտոնական «օրհնությունը»: Թուրքիան միակ երկիրը չէ, որն արգելափակում է այդ քայլը։ Հունգարիան նույնպես չի վավերացնել Սկանդինավյան երկրների հայտերը, ինչն է՛լ ավելի է պղտորում ջրերը: Սակայն այս պահին առաջնահերթություն է համարվում Թուրքիան։

Նշվում է, որ արևմտյան պաշտոնյաները գնալով ավելի հոռետեսորեն են տրամադրված, որ Թուրքիան այս հարցում տեղից կշարժվի։ Պաշտոնապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը, իր պնդմամբ՝ անվտանգության նկատառումներով։

ՆԱՏՕ-ի դիվանագետները տարակարծիք են այն հարցում՝ արդյո՞ք Թուրքիան հուլիսյան գագաթնաժողովից առաջ քայլ կանի։

«Թուրք ժողովրդի համար արդյունքների հասնող ուժեղ մարդու կերպարը, որն Էրդողանը ստեղծել էր, կոտրվել է»,- ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի Թուրքիայի ծրագրի ներկայացուցիչ Գոնուլ Թոլը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ այլ պատճառներ կան՝ Էրդողանը չի ցանկանում վրդովվեցնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Ռուսաստանը տնտեսապես փրկօղակ է Թուրքիայի համար այն բանից հետո, երբ այլ երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Սիրիայում գործունեության, Ռուսաստանի հետ ռազմական համագործակցության և այլ թշնամական գործունեության համար։ Առանց ռուսական փողերի՝ Էրդողանը չէր կարողանա բարձրացնել աշխատավարձերը կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ուսանողներին։ Հիմա էլ նա խոստանում է զանգվածային վերակառուցում երկրաշարժից հետո։ Ուստի Ռուսաստանը դեռ գրավիչ գործընկեր է Էրդողանի համար»,- ասել է Թոլը։

Շատ արևմտյան պաշտոնյաների նման՝ Թոլը կարծում է, որ թուրքական պնդումներն այն մասին, որ Շվեդիան և Ֆինլանդիան ապաստան են տրամադրում ահաբեկիչներին, կատարյալ ծածկույթ են ապահովում Էրդողանի համար, որպեսզի քաղաքականապես անհարմար պահին չզբաղվի ՆԱՏՕ-ի հարցով:

Նշվում է, որ որոշ լավատեսներ, օրինակ՝ Շվեդիան, Ֆինլանդիան և որոշ պետություններ, որոնք սահմանակից են Ռուսաստանին կամ նախկինում ապրել են խորհրդային տարածքում, հավատում են, որ Թուրքիան, որը մեծ օգուտ է քաղում ՆԱՏՕ-ի մաս լինելուց, ի վերջո կհրաժարվի առարկություններից: Որպեսզի դա տեղի ունենա, պաշտոնյաները պահանջում են, որ Թուրքիան ավելի իրատեսական պահանջներ ներկայացնի, քան այն անձանց հանձնումը, որոնց նա համարում է ահաբեկիչներ, օրինակ՝ պատժամիջոցների վերացում կամ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային թույլ տալ՝ գնել այն կործանիչները, որոնց կարիքն ունի։

CNN-ի հետ զրուցած պաշտոնյաների շատ ավելի մեծ խումբ, այնուամենայնիվ, հոռետես է: Նրանք կարծում են, որ Էրդողանի՝ հուլիսի 11-ից առաջ իր դիրքորոշումը փոխելու շանսերը զրոյական են, և արդեն մտածում են այդ գագաթնաժողովից հետո ստեղծվելիք իրավիճակի մասին։

«Կարծում եմ, որ ավելի ու ավելի հավանական է, որ Ֆինլանդիան բաժանվի Շվեդիայից և միայնակ գնա անդամակցության»,-CNN-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը:

ՆԱՏՕ-ի բազմաթիվ պաշտոնյաներ և դիվանագետներ CNN-ին ասել են, որ այստեղ վտանգը Թուրքիայի արգելափակումն է, որը սնուցում է Կրեմլի պատմությունը, թե Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն բաժանված են:

Լրատվամիջոցը գրում է, որ ՆԱՏՕ-ի և ավելի լայն Արևմտյան դաշինքի համար վտանգն այն է, որ եթե նրանք ընդհանրապես չկարողանան միանալ դաշինքին, Կրեմլը կարող է դա օգտագործել քարոզչական նպատակներով։ Եթե դա տեղի ունենա, նույնիսկ եթե ուկրաինական պատերազմը հանկարծ ավարտվի, բաժանված Արևմուտքի պատմությունը կշարունակի մնալ այն թմբուկը, որին կարող են հարվածել ՆԱՏՕ-ի հակառակորդները։

Էմմա Չոբանյան