Քաղաքական ճնշումները դատարանների վրա այլևս անցյալ են. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր ներկայացան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։

Նրանք անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար։

Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շարունակելու են անձնական երաշխավորություն ներկայացնել նաև մյուս ամբաստանյալների համար, նա համոզմունք հայտնեց, որ «Սասնա ծռերը» դուրս գալով չեն խոչընդոտի գործի քննությանը։

Նրա խոսով` կալանքը՝ որպես խափանման միջոց, մեր երկրում անհարկի շատ է կիրառվում. «Մենք համոզմունք ունենք, որ փոխելով խափանման միջոցը իրենցից որևէ մեկը չի խոչընդոտելու գործի արդար քննությանը, և ես կարծում եմ, որ մեր երկրում անհարկի, անտեղի շատ է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց, և բացի դրանից, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ «Սասնա ծռերի» գործում շատ մեծ է քաղաքական կոմպոնենտը: Ես, քավ լիցի, չեմ ցանկանում իրավապահ համակարգի վրա որևէ ճնշում դիտարկվի մեր այստեղ գտնվելը»:

Զոհրաբյանը նաև հույս հայտնեց, որ քաղաքական ճնշումները դատարանների վրա այլևս անցյալում են:

Մանրասները` տեսանյությում: