Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան
Քաղաքականություն
03.03.2023 | 09:40
Մարտի 3-4-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու-Դելիում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»․ այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Նախարար Միրզոյանը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։