Վտանգը մեծ է․ Լավրովը ՀՀ տարածքը վիճելի է համարում, որ Ադրբեջանին տա․ կո՛շտ խոսիր, իշխանություն․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների անդամների այսօրվա հանդիպումը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համարում է Հայաստանի դիվանագիտական հաղթանակը։

«Դա լրջագույն հաջողությունն է Հայաստանի դիվանագիտության։ Դուք հիշում եք, որ ՌԴ-ն և Ադրբեջանն ուզում էին մեր վզին զիջումներ փաթաթեին, ասում էին՝ «Զանգեզուրի միջանցք» տվեք, կբացենք Լաչինի միջանցքը։ Դա խորամանկություն է դիվանագիտական, որը ոչ թե Ադրբեջանից էր գալիս, այլ Ռուսաստանի ուժեղ դիվանագիտությունից։ Նրանք ամեն ինչ խառնում են իրար և զիջումներ պահանջում, մինչդեռ ՀՀ-ն ասաց՝ մենք կապ չունենք Լաչինի միջանցքի հետ։ Պաշտոնապես ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը։ Ալիևը երկու տարի ասում էր՝ չկա Ղարաբաղի հարց, բայց հիմա իր պաշտոնյաներին ուղարկում է, որ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների հետ հանդիպի»,- ասաց քաղաքագետը։

Ռուբեն Վարդանյանի հեռացումից և Սերգեյ Լավրովի՝ Բաքու այցից հետո այսօր Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն է տեղի ունեցել, այս անգամ Խոջալուում՝ ռուսական հրամանատարության միջնորդությամբ։ Հանդիպմանը քննարկվել են «Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցը», նաև՝ էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։

Ըստ ԼՂ-ի իշխանության՝ հանդիպմանը քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում ադրբեջանական կողմի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիթորինգի հնարավորությունը․ «Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան