Մոսկվան համառորեն չի առաջարկի իր միջնորդական ծառայությունները․ ՀՀ-ին և Ադրբեջանին դրանք հայտնի են․ Լավրով

Լուրեր

29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում խոսել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների և մշակվող համատեղ նախագծերի մասին՝ նշելով, որ Մոսկվան կշարունակի օգնել Բաքվին Արցախի գրավյալ տարածքների վերականգնման հարցում։

«ՌԴ տնտեսական օպերատորները պատրաստ են հետագայում էլ ակտիվորեն ներգրավվել Ադրբեջանի տարածքների հետկոնֆլիկտային վերականգնման գործում»,- ասել է Լավրովը։

Նա հավելել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը։

«Այսօր մենք շատ ենք խոսել Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման միջոցների մասին, քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր, վերահաստատել ենք մեր հավատարմությունը՝ անշեղորեն կատարել ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարությունների բոլոր դրույթները․ նոյեմբերի 9-ից սկսած՝ դրանք արդեն չորսն են։ Խոսել ենք Հարավային Կովկասում տրանսպորտային ու տնտեական կապերի ապաշրջափակման մասին։ Հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետները, որպես համապատասխան աշխատանքային խմբի համանախագահներ, կկարողանան կոնկրետ պայմանավորվածությունների հասնել Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև երկաթուղային ուղու վերագործարկման հարցում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Ըստ Լավրովի՝ հանդիպմանն ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը, որին ռուսական կողմը խորհրդատվական աջակցություն է տրամադրելու։

«Մենք դրան պատրաստ ենք, ինչպես նաև պատրաստ ենք աջակցել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Մենք նշել ենք տարածաշրջանային 3+3 ձևաչափի ռիթմիկ աշխատանքի կարևորությունը, այն երկխոսություն հաստատելու և բազմակողմ համագործակցությունը զարգացնելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում»,- ասել է Լավրովը։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ Հայաստանը չի մասնակցել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում ԱԳ նախարարների մակարդակով եռակողմ հանդիպմանը, այս համատեքստում՝ ո՞րն է ներկայում Ռուսաստանի միջնորդական դերը, Լավրովը նշել է, որ ՌԴ-ն նման հարթակ բազմիցս տրամադրել է և հիմա էլ պատրաստ է դա անել։

«Մենք նման հարթակ բազմիցս ենք տրամադրել, այդ թվում՝ նախորդ տարվա դեկտեմբերին եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն կար։ Մեր հայ գործընկերները հայտնեցին, որ չեն կարող մասնակցել այդ հանդիպմանը։ Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ նման հանդիպումների անցկացման հնարավորություն ընձեռելու համար։ Ադրբեջանական կողմը դրան պատրաստ է, հայկական կողմն ասել է, որ դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս։ Չեմ կարծում, որ մենք չափազանց համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, երկու կողմերին դրանք լավ հայտնի են»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան