Նկարիչների միությունում կրքերը թեժ են․ նախագահ Կարեն Աղամյանը հրաժարական կտա՞․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Նկարիչների միությունում կրկին բողոքի ակցիա էր՝ ընդդեմ միությունում տիրող բարքերի։ Ակցիայի մասնակից նկարիչները նշում էին, որ միությունը վաղուց սպառված և արժեզրկված կառույց է, այն տարիների ընթացքում կորցրել է տարածքներ, գեղարվեստի կոմբինատներ։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին 20 տարի միության նախագահությունը ստանձնած նախագահ Կարեն Աղամյանի հրաժարականը։ Նրանք հարցնում էին՝ ո՞ր օրենքով է Աղամյանը անընդմեջ ընտրվել միության նախագահ։

Նկարիչները պահանջում էին նաև միության ներսում ֆինանսական հոսքերի բացահայտում, միության կազմի փոփոխություն, կառավարման նոր որակ։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենք որևէ մեկին պախարակելու կամ քարկոծելու մտադրություն չունեն, պարզապես ցանկանում են վերականգնել միության երբեմնի վարկը։

Նկարիչները շեշտեցին, որ այսօր միության անդամ լինելն իրենց պատիվ չի բերում, այնինչ խորհրդային տարիներին մարդիկ հպարտանում էին դրանով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս միությունում նկարիչները բողոքի ակցիա էին իրականացրել, սակայն այն ժամանակ նախագահը երկրում չէր։ Այս անգամ պարոն Աղամյանը Հայաստանում էր և սկզբում պատասխանեց լրագրողների ու նկարիչների հարցերին։ Նա նշեց, որ մեր երկիրն այսօր գնում է կտրուկ փոփոխությունների, սակայն այս ալիքի ներքո ոմանց մոտ բարի մղումներից զատ արթնացել են նաև չար մղումները։

Պարոն Աղամյանի հասցեին հնչեցին մեղադրանքներ առ այն, որ նա երկու տարին մեկ անգամ գույքային և ֆինանսական հաշվետվություն չի ներկայացրել, այնինչ դա սահմանված է կանոնադրությամբ։ Միության նախագահն էլ պատասխանեց, որ հաշվետվություններն, ըստ կանոնադրության, ներկայացվում են համագումարի ժամանակ։ Նրա խոսքով՝ վերջին համագումարին հաշվետվություն եղել է, հաջորդին ևս կլինի։ Ինչ վերաբերում է միության կանոնադրությունը փոխելու պահանջներին, պարոն Աղամյանը տեղեկացրեց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։ Փոխարենը իրեն են ստիպել 4-5 անգամ փոխել կանոնադրությունը։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցները պարոն Աղամյանին հրավիրեցին դահլիճ՝ լսելու իրենց փաստարկները։ Թեժ բանավեճ ծավալվեց հատկապես օրենսդրական հարցերի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան