Ինչո՞ւ են գործարարները փախչում ընդդիմադիր ՀՀԿ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունից առաջիկայում հնարավոր են նոր ելքեր: Վեց հեռացածներին կավելանան նոր դեմքեր ու, ամենայն հավանականությամբ, դարձյալ գործարար շրջանակից:

ՀՀԿ խմբակցությունն առայժմ լքած 6 պատգամավորից 3-ը հայտնի գործարարներ են՝ Արման Սահակյան, Արտակ Սարգսյան և Սամվել Ալեքսանյան:

Իրադարձությունները վերլուծվում են երեք տեսանկյունից՝ շարքերի մաքրում՝ նորմալ ընդդիմություն դառնալու նպատակով, ինչը ենթադրում է, որ պետք է ևս երեք տասնյակ մարդիկ դուրս գան խմբակցությունից, որոնք որևէ կապ չունեն ՀՀԿ-ի գաղափարախոսության ու կուսակցական գծի հետ:

Մյուս տեսանկյունն այն է, որ իշխանությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին, և ՀՀԿ-ն իրեն ապահովագրելու համար շարքերը մաքրում է:

Եվ վերջապես երրորդ տեսանկյունն առաջ է քաշում ՀՀԿ-ն ինքը՝ մեղադրելով պետական ապարատին ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողությունների մեջ:

Ամբողջ խնդիրը, բնականաբար, համակարգի մեջ է. համակարգն է այնպիսին, որ գործարարը հեշտ և ստվերում գործելու համար ոչ միայն ստիպված է անցնել ԱԺ, այլև ԱԺ-ում էլ ստիպված է լինել իշխանական ճամբարում՝ բիզնեսը պահելու համար:

Ճնշում եղե՞լ է գործարարների վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, «Գրանդ հոլդինգ»-ի քվոտայով միաժամանակ երկու պատգամավորների՝ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններում հայտնված Գրիգոր Ավալյանի և Արմեն Բաբայանի հրաժեշտը մանդատներին և այդ առիթով  հոլդինգի մեկնաբանությունը, թե Հայաստանի Ազգային ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու, ցույց է տալիս, որ արդեն վստահություն է առաջանում պետական կառավարման համակարգի նկատմամբ, բիզնես կանոնների նկատմամբ:

Իսկ թե այդ արդարության ու արդարադատության սկզբունքը դեռ քանի՞ հոգու դուրս կբերի ՀՀԿ-ից, ժամանակի հարց է: ՀՀԿ-ն ստիպված է հաշտվել ոչ միայն բացարձակ մեծամասնությունը կորցնելու փաստի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Սևակ Հակոբյան