Ռուսները ոչնչացրել են ամեն ինչ, ստիպված էինք լքել երկիրը․ ինչպես են Հայաստանում ապրում ուկրաինացի փախստականները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
Բոլորը

Խերսոնից Ղրիմ, հետո Կրասնոդար, այնտեղից էլ՝ Երևան։ Սուսաննա Օհանյանը հիշում է՝ ինչպես մի քանի ամիս առաջ դստեր հետ ստիպված եղավ հեռանալ Ուկրաինայից։ Դժվար էր, բայց ասում է՝ այլ ելք չկար, Խերսոնից ոչինչ չէր մնացել։

«Արդեն սկսվել էր ամենաահավորը, անջատել էին հոսանքը, գազը, սկսել էին արդեն տներն ավերել»,- ասում է տիկին Սուսաննան ու հավելում. «Այն, ինչ տեսել ենք, պատկերացնել չեք կարող, ամեն ինչ ոչնչացրել են ռուսները: Ուզում էի ապրել իմ տան մեջ, հույս ունեի, որ այդ դաժան պատերազմը կվերջանա»:

Մանկապարտեզը, որտեղ աշխատում էր Սուսաննա Օհանյանը, քոլեջը, որտեղ սովորում էր դուստրը՝ Մաշան, այլևս չկան։ Հիմա տիկին Սուսաննան մտածում է՝ միգուցե ավելի շուտ պիտի դուրս գային Ուկարինայից, բայց չէին էլ մտածում, որ փետրվարի 24-ին սկսված ռազմական գործողությունները կվերածվեն լայնամասշտաբ պատերազմի։

«Չէի ուզում առանց տուն մնայի, երեխաս մնար առանց հայրենիք, երեխուս առողջական վիճակը լավ չէր, որ մենք եկանք Երևան»,- ասում է Սուսաննա Օհանյանը:

Կարող էին մնալ Կրասնոդարում կամ մեկնել Եվրոպա, բայց նախընտրել են Հայաստան գալ։ Ասում է՝ այստեղ շատ լավ է, աշխատում է որպես դայակ, իսկ աղջիկն առցանց շարունակում է կրթությունը։

Տիկին Սուսաննայի խոսքով՝ չգիտեն, թե երբ կվերադառնան Ուկրաինա, նույնիսկ տարակուսում է՝ վերադառնա՞լ, թե՞ վերջնականապես հաստատվել Հայաստանում։

«Իմ աղջիկը չգիտի, որ մեր տունը վնասվել է: Պատերազմը ո´չ այսօր, ո´չ կես տարի հետո չի ավարտվելու, ես իմ աղջկան նորից պատերազմ չեմ տանելու, բայց կարոտում եմ իմ տունը»,- նշում է Ուկրաինայից Հայաստան եկած կինը:

Տիկին Սուսաննան Հայաստանում է ապրել, Ուկրաինա է տեղափոխվել ամուսնանալուց հետո։ Հայաստանում որևէ դժվարություն չունի՝ ասում է նա՝ հավելելով, որ մարդիկ այստեղ շատ ջերմ են։ Մաշան էլ հայերենի դասերի է հաճախում։

Ուկրաինայից մի կերպ հեռացած մայրն ու դուստրը դաժան պատերազմից փրկել են նաև իրենց կատվին, ուրիշ ոչինչ իրենց հետ բերել չեն կարողացել։

Տիկին Սուսաննային Երևանում օգնում է «Dopomoga» կազմակերպությունը․ այն աջակցում է Ուկրաինայից Հայաստան եկածներին։ Կազմակերպության հիմնադիր, Հայաստանում ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Ելենա Շևչուկը պատմում է, որ կենտրոնը բացելու միտքը ծագել է հաջակցություն Ուկրիանայի անցկացվող ցույցերի ընթացքում, երբ արտագաղթած քաղաքացիներից շատերը դիմել են հումանիտար օգնության խնդրանքով։ Շևչուկն ու ամուսինը 10 տարուց ավելի է՝ Հայաստանում են բնակվում։

«Մենք օգնում ենք նրանց սնունդով, դեղորայքով, հագուստով, նաև ինֆորմացիա ենք տրամադրում։ Օրինակ, երբ մեկին վիրահատություն է պետք, փնտրում ենք այն իրագործելու եղանակներ։ Մեր վարձակալած տարածքում նաև հայերեն ենք սովորեցնում։ Մարդիկ այստեղ իրենց զգում են ինչպես իրենց տանը։ Կան մարդիկ, որոնց օգնում ենք 3 ամիս, որոշներին էլ՝ արդեն 8 ամիս։ Տարբեր երկրներից Ուկրաինային օգնություն են ուղարկում, բայց Հայաստանում հաստատված ուկրաինացիներին՝ ոչ, դրա համար այս օգնությունն այստեղ շատ կարևոր է, մենք նրանց կողքին ենք»,- ասում է Ելենա Չևչուկը:

Մեր նկարահանման պահին էլ դասընթաց էր․ սկսնակների խումբն էր հայերեն սովորում։ Մուշեղ Կարապետյանն էլ Մոսկվայից է Հայաստան եկել, հիմա «Dopomoga»-ում հայերեն է դասավանդում։ Ասում է՝ բավական հեշտ ու արագ են յուրացնում լեզուն․ այս պահին 50 հոգի է հայերեն սովորում։

Այսօր լրացավ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկ տարին։ 2022-ի դրությամբ՝ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 8․562 ռուսաստանցի և 385 ուկրաինացի։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան