ԼՂ իշխանությունները պետք է Ռուբեն Վարդանյանին ճանապարհեն մայր Ռուսաստան. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը  Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը՝ Ալիևը պահանջում է, որ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից, և հարցին՝ ի՞նչ խոչընդոտ է Ռուբեն Վարդանյանը, որ նրա դեմ այդպես ընդվզում են, նշեց․ «Բոլորս էլ գիտենք, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի ներկայացուցիչն է Արցախում, դա լավ գիտեն և՛ ադրբեջանցիները, և՛ Ռուսաստանը։

Ալիևը հիմա ուզում է Արևմուտքին ցույց տալ, որ ինքը չի ուզում Ռուսաստանի նշանակած մարդու հետ բանակցություններ վարի։

Ադրբեջանցիները խփելու են Ռուսաստանին թիկունքից։ Նրանք երբեք ՌԴ-ի հետ միութենական կազմ չեն մտնի, նրանց դաշնակից դառնալն էլ է սուտ․․․ Իրենք քաղաքականությունը տանում է նրան, որ իրենք Ռուսաստանից ավելի շուտ են ուզում ազատվել, քան մենք․․․

ԼՂ իշխանությունները պետք է միասնական լինեն, և եթե Ռուբեն Վարդանյանն է խանգարում, ապա նրան պետք է ճանապարհեն դեպի մայր Ռուսաստան և իրենք ղեկավարեն իրենց երկիրն ու պատասխանատվությունը չգցեն ՀՀ իշխանությունների վրա»։

Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը Մյունխենում տեղի ունեցած համաժողովին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը նախապայման դրեց՝ Ղարաբաղում ապրող հայ բնակչության հետ պատրաստ են քննարկել նրանց անվտանգության և իրավունքների հարցերը, բայց այն ժամանակ, երբ Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։

Մանրամասները՝ տեսանյութում։