Կրեմլի գաղտնի ռազմավարությունը նկարագրում է Բելառուսի գրավումը. փաստաթուղթը հայտնվել է ԶԼՄ-ների տրամադրության տակ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լրագրողներին հասանելի է դարձել Ռուսաստանի իշխանությունների ներքին շրջանառության գաղտնի փաստաթուղթը, որը կոչվում է «Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակները Բելառուսում»։ Փաստաթղթով նախատեսվում է մինչև 2030 թվականը Բելառուսի Հանրապետության աստիճանական ամբողջական միացումը Ռուսաստանի Դաշնությանը։ Հետաքննությանը մասնակցել են Süddeutsche Zeitung-ը, WDR-ը, NDR-ը, Yahoo News-ը, Delfi Eesti-ն, Expressen-ը և Independent-ը, VSquare և Frontstory նախագծերը, «Դոսյե» կենտրոնն ու Բելառուսի քննչական կենտրոնը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

17 էջանոց փաստաթուղթը, որը թվագրված է 2021 թվականով, թվարկում է Բելառուսում Կրեմլի քաղաքական, ռազմական, տնտեսական և սոցիալական նպատակները։ Դրանք բաժանված են երեք կատեգորիաների՝ կարճաժամկետ (մինչև 2022 թվականը), միջնաժամկետ (մինչև 2025 թվականը) և երկարաժամկետ (մինչև 2030 թվականը):

Ռազմավարությունը նախատեսում է «Ռուսաստանի Դաշնության գերակշռող ազդեցության ապահովում սոցիալական քաղաքականության, առևտրի, տնտեսության, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում»։ Դրան նախատեսվում է հասնել, մասնավորապես, Բելառուսի Հանրապետության քաղաքացիների կողմից ռուսական անձնագրեր ստանալու ընթացակարգի պարզեցմամբ. «ինտեգրացիայով հետաքրքրված ռուսաստանցիների շերտ և ռուսական շուկայի վրա կենտրոնացած գործարար շրջանակներ ստեղծելու համար»։

«Հեղինակները կրթությունը տեսնում են որպես ևս մեկ գործիք. մինչև 2030 թվականը նախատեսվում է կենտրոններ բացել Բելառուսում ռուսական դպրոցի ավարտական միասնական պետական քննությունները հանձնելու համար։

Փաստաթղթում նաև ասվում է, որ Բելառուսի Սահմանադրության բարեփոխումը, որը «հաստատվել է» 2022 թվականի փետրվարին «համաժողովրդական հանրաքվեով», պետք է բխի Ռուսաստանի շահերից, և Բելառուսի Հանրապետության օրենքները պետք է «ներդաշնակեցվեն» ՌԴ օրենքներին։

Բացի նպատակներից՝ փաստաթուղթը պարունակում է նաև սպառնալիքներ, որոնք, ըստ Կրեմլի, կարող են խաթարել Ռուսաստանի ծրագրերը Բելառուսում։ Ռազմավարության հեղինակները թվարկում են Լուկաշենկոյի՝ ՆԱՏՕ-ի հետ մերձեցման հնարավորությունը, նրա վրա «ազգայնական և արևմտամետ քաղաքական գործիչների» ազդեցությունը և այլն։

Տաթև Ֆռանգյան