«Հայերը թուրքերի բժիշկներն են, թուրքերը՝ հայերի»․ հայտնի թուրք լրագրողը՝ Ադըյամանում հայ փրկարարների հետ հանդիպման մասին

Լուրեր

27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
Բոլորը

Թուրք հայտնի լրագրող Մուրատ Սաբունջուն, որն աշխատել է թուրքական մի շարք հայտնի լրատվամիջոցներում, T24-ում իր հրապարակման մեջ պատմել է երկրաշարժից տուժած Ադըյաման այցի մասին, որում անդրադարձել է նաև հայ փրկարարական խմբի աշխատանքին։

Հավելենք, որ 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո այն ժամանակ ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի գլխավոր խմբագիր Սաբունջուն ձերբակալվել է և 1,5 տարով ազատազրկվել։ Բանտից դուրս գալուց հետո ևս ութ ամիս նա ղեկավարել է թերթը։ 2016 թվականից նրան անձնագիր և մշտական ​​մամուլի հավատարմաքարտ չեն տրամադրում։ Չնայած Վճռաբեկ դատարանը երկու արդարացման վճիռ է կայացրել, սակայն նրա գործը, որը պարունակում է 7,5 տարվա ազատազրկման միջնորդություն, գտնվում է Գերագույն դատարանի քրեական գործերով ընդհանուր ժողովում։

«Նայի՛ր, ընկեր, այս վայրի անունը ժամանակին եղել է Վադի-ի Լեման։ Այն մի գեղեցիկ հովիտ էր: Հիմա ո՛չ գեղեցկություն կա, ո՛չ հովիտ… Մեռնում է քաղաքը»,- այսպես է սկսել հրապարակումը Սաբունջուն։

Նա նշել է, որ ցնցող պատկերների է ականատես եղել, իսկ քաղաքի կենտրոնն այլևս գոյություն չունի։ Լրագրողը նկարագրել է քաղաքում տեղի ունեցած ավերածությունը։

«Ես գնում եմ Ադըյամանի համալսարան։ Դրա այգին լի է արտերկրից ժամանած փրկարարների վրաններով։ Ներքին հատվածները բացվել են երկրաշարժից տուժածների համար։ Կարծես սովորական իրավիճակ է։ Դրոշը գրավում է իմ ուշադրությունը փրկարարական խմբերի մեջ՝ Հայաստանի դրոշը։ Փրկարարական խումբը եկել է փետրվարի 8-ին, և այդ ժամանակից փլատակներից ողջ-ողջ դուրս են բերել 3 հոգու։ Մենք զրուցում ենք։ Խոսքը գնում է փրկարարական խմբի մարդկանց հետ ընդհանուր ծանոթների մասին, ինչպիսին է HDP-ի պատգամավոր Կարո Փայլանը։ Ես անմիջապես զանգում եմ: Նա ասում է, որ եթե մի քիչ սպասենք, այնտեղ կգան նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ 15 րոպե անց նախարարը գալիս է փրկարարների խմբի մոտ։ Խոսում են, տեղեկություններ են ստանում, պատմում իրենց ցավի մասին։ Երբ նա մտնում է վրաններ, ես խոսում եմ Սերդար Քըլըչի հետ. համերաշխությունն այսօր անմոռանալի է, Հայաստանի այս համերաշխությունը կարևոր արտացոլանք է ցույց տալու երկու երկրների միջև»,- գրել է լրագրողը։

Հեղինակը պատմել է, որ մի քայլ հետ է գնում և նայում երկու երկրների մարդկանց, որոնց միավորել է ցավը։

«Ինչ տեղի է ունեցել 1915 թվականից ի վեր իմ մտքում։ Իհարկե՝ Հրանտ Դինքը, նրա անմոռանալի խոսքերը՝ «Հայերը թուրքերի բժիշկներն են, թուրքերը՝ հայերի բժիշկները»։ Նրանցից բացի՝ չկա բժիշկ, դեղ։ Երկխոսությունը միակ բաղադրատոմսն է։ Զգում եմ, որ կարոտում եմ այս հողի զավակ Հրանտ Դինքին, նրա լրագրությանն ու մարդասիրությանը»,- գրել է Սաբունջուն։

Էմմա Չոբանյան