Թուրքիայում փլատակներից փրկել են 10 օրական երեխային, իսկ Սիրիայում հազարավոր մարդիկ ցանկանում են որդեգրել հրաշքով ողջ մնացած նորածնին

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայից և Սիրիայից շարունակում են հաղորդագրություններ ստացվել երկրաշարժից ժամեր անց հրաշքով ողջ մնացած և փրկված մարդկանց մասին: Սակայն, փրկարարների խոսքով, դրանք եզակի դեպքեր են, և նման նոր հրաշքների հույս գրեթե չի մնում:

Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, Թուրքիայի Հաթայ նահանգում փլատակներում 128 ժամ անցկացնելուց հետո դուրս են բերել 13-ամյա տղայի։

Ավելի վաղ փրկարարներին հաջողվել էր փլատակներից հանել մորը և նրա 10-օրյա որդուն, որոնք փլատակներում 90 ժամ են անցկացրել: Տեղական լրատվամիջոցները հրապարակել են ջերմապաշտպանիչ պլաստիկ ծածկոցով փաթաթված փոքրիկի լուսանկարները, որին տեղափոխում են շտապօգնության մեքենա:

10-дневного Агиза вместе с матерью спасли через 90 часов после землетрясения

Սիրիայում հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել նորածին աղջկան, որը դուրս է բերվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող տան փլատակներից: Այան, որը արաբերեն նշանակում է «հրաշք», դեռ պորտալարով կապված էր մոր հետ, որը աղջկա մյուս հարազատների հետ մահացել է երկրաշարժի ժամանակ:

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ երկուշաբթի օրը Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 21 043-ի:

AFP գործակալության տվյալներով՝ Սիրիայում զոհվել է 3 553 մարդ։

ՄԱԿ-ի փորձագետներն ասում են, որ զոհերի և ավերածությունների ամբողջական պատկերը դեռ չկա, բայց արդեն հիմա կարելի է փաստել, որ երկրաշարժի հետևանքները սարսափելի են:

Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր զրկվել են կացարանից, ստիպված են պատսպարվել առևտրի կենտրոններում, մզկիթներում և մարզադաշտերում: Շանլըուրֆա քաղաքում շուրջ մեկուկես հազար մարդ արդեն մի քանի գիշեր անցկացնում է վրաններում:

Տարբեր միջազգային կազմակերպություններ նախազգուշացնում են, որ եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, ստեղծված իրավիճակը սպառնում է վերաճել լիարժեք հումանիտար ճգնաժամի:

Հիշեցնենք՝ հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից ողջ դուրս են բերել 8-ամյա աղջկա։