Հաց բերողի մահվան մեջ վճռորոշ է եղել Արմեն Չարչյանի ստորագրած կեղծ եզրակացությունը. Տիգրան Եգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանն այսօր զրկվեց անձեռնմխելիությունից։ Ըստ Գլխավոր դատախազության՝ նա որպես փորձագետ ընդգրկված է եղել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մեղադրանքների առնչությամբ նշանակված կրկնակի դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի կազմում, և 2017 թվականի փետրվարի 8-ին ստորագրել է կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության ակնհայտ կեղծ եզրակացություն: Ըստ դրա՝ թույլատրելի է համարվել Արթուր Սարգսյանի կալանավորումը։

Factor TV-ին տված հարցազրույցում Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը նշում է՝ այս բացահայտումը նոր չէ։

«Կոնկրետ այն հիմքը, որ գլխավոր դատախազը պարզաբանեց ԱԺ-ում, այդ հիմքն առկա էր այն պահից, երբ ստացվեց այդ եզրակացությունը։ Հետևյալի մասին է խոսքը․ եզրակացության մեջ մի պարբերությամբ նշված է, որ առանց Արթուր Սարգսյանի հետազոտման և ֆունկցիոնալ չափումներ իրականացնելու՝ հնարավոր չէ որոշել հիվանդության ծանրության աստիճանը, բայց մի քանի պարբերություն անց որոշում են, որ հիվանդությունն այն փուլում, որ գտնվում է, չի ախտահարել ներքին օրգանները, հետևաբար՝ չի համապատասխանում Կառավարության որոշմանը կալանքից ազատելու հիմքերի մասին»,- նշեց նա։

Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության երկրորդ եզրակացությունը, որով թույլատրելի է համարվել Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կալանավորումը, ի՞նչ դեր է ունեցել նրա մահվան հարցում՝ հետաքրքրվեցինք Տիգրան Եգորյանից։ Փաստաբանն ասաց՝ այդ եզրակացությունը վճռորոշ դեր է ունեցել Արթուր Սարգսյանի մահվան հարցում։

Նշենք, հենց այս եզրակացությունն է Դատախազությունը կեղծ որակում, ինչի ներքո դրված է նաև Արմեն Չարչյանի ստորագրությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան