Երկու երկրների քաղաքական խորհրդակցությունը հասել է աննախադեպ մակարդակի.ՀՀ-ում Իրանի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

«Ուրախ եմ ներկա լինելու այս գիտաժողովում, որը նվիրված է Հայաստանի ու Իրանի պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 31-րդ տարեդարձին»,- այս մասին «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Աշխատաժողովը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը հեղափոխության արդյունքում ծնունդ առած քաղաքական վարչական համակարգ է, արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում իր մոտեցումը հիմնել է երեք սկբունքների վրա՝ արժանապատվություն, իմաստություն ու նպատակահարմարություն։ Այս սկզբունքները մեր գործողությունները կենտրոնացնում են երկկողմ տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունը ընդլայնելու, տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը աջակցելու, արտաքին հարաբերությունները հօգուտ ազգային կարողությունների օգտագործելու շուրջ։

1991 թվականին Հայաստանի վերանկախացումը նոր դուռ բացեց հայ-իրանական հարաբերությունների համար։ 31 տարի առաջ այս օրը երկու երկների միջև պաշտոնապես հաստատվեցին քաղաքական հարաբերություններ»,- նշեց դեսպանը։

Նրա դիտարկմամբ՝ վերջին շրջանում երկու երկրների տեսակետների ընդհանրությունն ու հիմնական շահերի համընկնումը նոր իրավիճակ են ստեղծել  հարաբերություններում, որը հակիրճ կերպով կարելի է արտահայտել 3 ուղղություններով։

«Նախ՝ երկու երկրների ղեկավարների միակարծությունը և քաղաքական խորհրդակցությունը հասել են աննախադեպ մակարդակի։

Երկրորդ՝ 2015 թվականի Իրանի և ԵԱՏՄ-ի միջև արտոնյալ համաձայնագրի իրականացումը պատճառ է դարձել, որպեսզի երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները զգալիորեն աճեն»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։