Մի քանի օր առաջ Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի հերթական առաջարկները. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.03.2024 | 10:56
Տարածաշրջանում խառնաշփոթը պայմանավորված է ՌԴ-ի գործողություններով․ Միլլերը՝ Զախարովային ի պատասխան
29.03.2024 | 10:40
Արգելվում է Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ-ում` հանրային մուլտիպլեքսի միջոցով
29.03.2024 | 10:35
Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու․ զրույց դեսպան Վասիլիս Մարագոսի հետ
29.03.2024 | 10:29
ՔԿ-ն խուզարկում է Ժիրայր Սեֆիլյանի բնակարանում և ԱԺԲ-ի հետ փոխկապակցված 40-ից ավելի հասցեներում
29.03.2024 | 10:21
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
29.03.2024 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները մարտի 29-ի դրությամբ
29.03.2024 | 09:48
Նավթի գներն աճել են
29.03.2024 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
28.03.2024 | 23:16
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
28.03.2024 | 23:01
Դեսպան Գալստյանն ու Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարը կարևորել են միջգերատեսչական համագործակցության ակտիվացումը
28.03.2024 | 22:47
Որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի
28.03.2024 | 22:39
Պապիկյանը մասնակցել է օպերատիվ հավաքների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությանը
28.03.2024 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.03.2024 | 21:44
Ո՞րն է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի «աքիլլեսյան գարշապարը». ԹԻՀԿ զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 21:38
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կորեայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ, որի արդյունքներով Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունները շարունակական գործընթաց են, և Հայաստանը հաստատակամորեն է ներգրավված այդ բանակցություններում: Գերմանիայի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք նպատակ ունենք շարունակել մեր ակտիվ ջանքերը մեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն կառուցելու գործում: Ուզում եմ տեղեկացնել, որ դեկտեմբերին նախատեսվում էր իմ, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը: Այս անգամ այն պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով հայկական կողմը հետաձգեց մասնակցությունը: Եվ, չնայած այս հանգամանքին, մենք ադրբեջանական կողմին փոխանցեցինք մեր նոր առաջարկները խաղաղության պայմանագրի շուրջ:

Եվ պետք է նաև տեղեկացնեմ, որ մի քանի օր առաջ ստացել ենք ադրբեջանական արձագանքը և առաջարկները: Սա շարունակական գործընթաց է, և մենք շարունակում ենք աշխատել տեքստի վրա՝ մի քանի փուլերով փոխանակելով առաջարկները և շարունակելով քննարկումը»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա հավելել է, որ, թեև Լաչինի միջանցքի արգելափակումը շարունակվում է, ինչպես նաև շարունակում են գոյություն ունենալ մնացած բոլոր մարտահրավերները, բանակցային գործընթացը կանգնած չէ, բանակցությունները շարունակվում են: «Այդ բանակցությունների հաջող և ավելի հարթ ընթացքին ամենևին չեն նպաստում Ադրբեջանի շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը, ատելության քարոզը հայերի նկատմամբ, ինչպես նաև ագրեսիվ գործողությունները գետնի վրա»,- ասել Միրզոյանը՝ ևս մեկ վերահաստատելով, որ հայկական կողմը հավատարիմ է խաղաղության օրակարգին և շարունակելու է ջանքերը տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։