Իտալիայում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին

Լուրեր

11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
Բոլորը

Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի և Պոլինյանո ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին․ տեղեկացնում են «Ոսկե ծիրան»-ի լրատվական ծառայությունից։

Համագործակցության շրջանակներում առաջին կարևոր քայլն արվեց փետրվարի 3-ից 5-ը, փառատոնի շրջանակներում հայկական կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացմամբ:

Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին հետևյալ ֆիլմերը՝ «Մեծ սպասելիքներ», ռեժ.` Սոնա Սիմոնյան, «Արտիստի երեք գերեզմանները», ռեժ.` Հարություն Խաչատրյան, «Կաֆկայի երազը», ռեժ.` Դավիթ Բաբայան, «Ավրորայի լուսաբացը», ռեժ. ` Իննա Սահակյան, «Ամերիկացի», ռեժ.` Մայքլ Գուրջյան, «Երբ ես տխուր եմ», ռեժ.` Լիլիթ Ալթունյան, «5 երազողները և ձին», ռեժ.` Արեն Մալաքյան և Վահագն Խաչատրյան։

Բոլոր ֆիլմերը ընտրվել են կազմակերպիչ փառատոնի կողմից և ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչները հանդիսատեսին ներկայացրին ժամանակակից հայկական կինոյի նմուշները, Մոնոպոլիի քաղաքապետի հետ հանդիպման և ցուցադրությունների ժամանակ քննարկվեց Հայոց ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու կարևորությունը:

Հայկական կինոյի ներկայացվածությունը փառատոնի շրջանակներում կկրի շարունակական բնույթ: 2019 թվականին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն և Sudestival-ը համարվում են քույր փառատոներ` ըստ կնքված հուշագրի: