Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժն ավելի քան 4300 մարդու կյանք է խլել․ թիվը շարունակում է աճել

Լուրեր

19.04.2024 | 15:46
ՆԱՏՕ-ի ինքնաթիռներն օդ են բարձրացել Ուկրաինայի վրա ՌԴ-ի հարձակման պատճառով
19.04.2024 | 15:43
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
19.04.2024 | 15:35
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
19.04.2024 | 15:29
Լավրովը ՌԴ-ի և ՀՀ-ի ղեկավարների հանդիպման հույս է հայտնել
19.04.2024 | 15:27
Մբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալ
19.04.2024 | 15:18
13 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն է կասեցվել
19.04.2024 | 15:09
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջ քննարկում է տեղի ունեցել
19.04.2024 | 15:00
Ահաբեկչական սպառնալիքի ահազանգ Սլավոնական համալսարանում, Իրանը պնդում է՝ ԱԹՍ-ներն արձակվել են երկրի տարածքից․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 14:56
Հայտնաբերվել է մահվան ելքով վթարի գործով հետախուզվողը․ վերջինս կալանավորվել է
19.04.2024 | 14:45
CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված
19.04.2024 | 14:43
«Արմավիր» ՔԿՀ-ի խցերում խուզարկություններ են կատարվել
19.04.2024 | 14:32
Արդարադատության նախարարությունում ընդունել են ԱՄՆ Պետքարտուղարության INL տնօրենի գլխավորած պատվիրակությանը
19.04.2024 | 14:21
«Մազերիցս բռնած գլուխս տվել է պատին»․ ինչո՞ւ են վկաները մեղմում ցուցմունքները
19.04.2024 | 14:13
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում․ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել է
19.04.2024 | 14:02
ԱՄՆ Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Բոլորը

Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ երկու հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվն այս պահին 4310 է։
7,8 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել երեկ տեղական ժամանակով 04:17-ին, օջախը գտնվել էր Թուրքիայի հարավարևելքում՝ Գազիանթեփ քաղաքի մոտ՝ 17,9 կմ խորության վրա։ Դրան հաջորդել էին ավելի քան 40 հետցնցումներ։


Այնուհետև տեղական ժամանակով մոտ 13:30-ին տեղի է ունեցել 7,5 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը հասել է 10-11 բալի։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավարևելյան Ղահրամանմարաշ շրջանի Էլբիստան շրջանում։
Երկու երկրներում հազարավոր շենքերի փլուզումից հետո փլատակների տակ մնացած մարդկանց որոնելու նպատակով ողջ գիշեր փրկարարական աշխատանքները շարունակվել են:

Տարբեր երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան, օգնություն են ուղարկում տարածաշրջան այն բանից հետո, երբ Թուրքիան դիմեց օգնության կոչով։ Կարմիր մահիկի նախագահ Քերեմ Կինիկը կոչ է արել մարդկանց իրենց սեփական մեքենաներով չգնալ երկրաշարժի գոտիներ՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Փոխարենն առաջարկել է  վերմակներ, տաք հագուստ և կոշիկներ բերել հավաքման կետեր, որտեղից դրանք այնուհետև կառաքվեն տուժած շրջաններ։
«Մեքենաներ են եղել, որոնք ճանապարհին ընկել են 50 մետր խորությամբ ճեղքվածքը, ճանապարհներին ձյուն է, մերկասառույց»,- զգուշացրել է նա։
Սառնամանիքը, ձյունն ու անձրևը դժվարացնում են փլուզված շենքերի փլատակների տակ ողջ մնացածներին գտնելը: Ականատեսների վկայությամբ՝ նրանք լսում են փլատակների տակ թաղված մարդկանց ձայները։ «Գոռում են, ասում են՝ փրկիր մեզ, բայց մենք չենք կարողանում նրանց փրկել… Առավոտից այստեղ ոչ ոք չի հայտնվել»,- Հաթայ նահանգում մի տղամարդ պատմել է Reuters-ին:

Տաթև Ֆռանգյան