«Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակն իրավաբանական դպրոց է հիմնել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տիգրան Մեծի 65ա շենքի 5-րդ հարկում այսուհետ գործելու է իրավաբանական դպրոց։ Գաղափարն «Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն Էդգար Հակոբյանինն ու գործընկերներինն է։ Ուսանողներն այս դպրոցում կստանան ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ու փորձ։ Մինչ իրավաբանական դպրոց հիմնելը փաստաբան-գործընկերները «Հայցադիմում» խորագրով կարճաժամկետ դասընթաց են իրականացրել, որը մեծ և դրական արձագանք է ստացել, սակայն այդ ժամանակ չունեին համապատասխան տարածք ու պայմաններ՝ այն շարունակելու համար։

«Բոլոր այն փաստաբանները, իրավաբանները, որոնք չունեն փորձ, չեն մասնակցել դատավարությունների, չունեն հմտություններ, կարող են դիմել մեր իրավաբանական դպրոց»,- ասում է Էդգար Հակոբյանը։

Նորաբաց դատական նիստերի դահլիճում ուսանողները կկարողանան կիրառել ստացած տեսական գիտելիքները, նաև հնարավորություն կունենան ծանոթանալ «Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակի ընթացիկ գործերին՝ պահպանելով փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

«Մեր դպրոցի ուսանողները կպատկերացնեն՝ դատավարությունն ինչպես է ընթանում, ինչպես պետք է հանդես գան, կսովորեն մի շարք այլ գործնական հմտություններ։ Դասավանդումները լինելու են քրեական, վարչական և քաղաքացիական իրավունքի ոլորտներում, դասավանդելու են տարբեր ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներ»,- ընդգծում է «Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենը։

Դասընթացի ավարտին դատական նիստերի դահլիճում կազմակերպվելու է խաղարկված դատավարություն․ այսպես բուհը նոր ավարտած և փաստաբանական համայնք մուտք գործող երիտասարդները, բացի տեսական գիտելիքներից, կունենան նաև փորձ և ավելի հեշտությամբ աշխատանք կգտնեն։

Փաստաբան Սամսոն Գալստյանն ասում է՝ չեն ուզում ուսանողները բախվեն այն խնդիրներին, որոնց բախվել են իրենք տարիներ առաջ փորձ ու պրակտիկ գիտելիքներ չունենալու պատճառով։ Փաստաբան Գևորգ Մխիթարյանն էլ հիշում է՝ ուսանողական տարիներին կարդացել էր, գիտեր՝ ինչ է դատավարությունը, բայց պատկերացնում չուներ՝ ինչպես է իրականացվում, իսկ այս իրավաբանական դպրոցից ակնկալիքները շատ մեծ են։

Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Փաստաբանների պալատի անդամներ, դատավորներ, փաստաբաններ։  Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցն էլ խոստացավ ցանկացած հարցով աջակցել գաղափարի հեղինակներին։

«Այս գեղեցիկ և հարմարավետ գրասենյակը ձեր տարիների աշխատանքի առհավատչյան է։ Ցանկանում եմ, որ առավել մեծ հաջողություններ գրանցեք»,- իր ելույթում ընգծեց Ակլունցը։

Իրավաբական դպրոցի ընդունելության հայտարարությունը կտեղադրվի «Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ Վարձավճարը կախված կլինի դասընթացի տեսակից և տևողությունից։ Մշակվելու է գնային ճկուն համակարգ, որը հարմար կլինի բոլորին՝ վստահեցնում է «Իրավաբանության Արվեստը» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն Էդգար Հակոբյանը։

Դատական նիստերի դահլիճը կարճաժամկետ կտրամադրվի նաւ միջոցառումներ կամ դատախաղեր կազմակերպելու նպատակով։

Փաստաբան-գործընկերները նախատեսում են հիմնադրել նաև իրավաբանական կլինիկա․ դասընթացները կլինեն անվճար, իսկ սահմանված օրերին կլինիկայի ուսանողները հնարավորություն կունենան անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել նրանց, ովքեր հնարավորություն չունեն փաստաբանի վճարովի ծառայություններից օգտվելու։ Խորհրդատվություն կլինի նաև մարզերում։

Դատական նիստերի դահլիճում նախատեսվում է հիմնադրել նաև Art of LAW անվանումով արբիտրաժային դատարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան