«Ինչքան շուտ պատերազմը սկսվի, էնքան լավ մեզ համար»․ «Ելք»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նաիրա Զոհրաբյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին բախումներ սպասում է ամեն վայրկյան, Ադրբեջանին նույնիսկ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չի կարող կանգնեցնել։ «Ադրբեջանը մշտապես օգտվել է ցանկացած շեղող հնարավորությունից, դա փաստ է»,- ասում է ծառուկյանական պատգամավորը։

Մինսկի խմբի համանախագահներն, ըստ տիկին Զոհրաբյանի, վերջապես պետք է հասկանան, որ Ադրբեջանին բանակցային գործընթացներ պետք չեն։ Նրանք պիտի փոխեն իրենց մարտավարությունը, որովհետև ժամանակ ձգելն այլևս հարցի լուծում չէ։ «Եթե Ադրբեջանի օմբուդսմենը հայտարարում է, որ յուրաքանչյուր ադրբեջանցի երիտասարդի համար հայրենասիրության օրինակ պետք է լինի Ռամիլ Սաֆարովը, ինձ համար ցանկացած խոսակցություն այստեղ ավարտվում է»,- վկայում է պատգամավորը։

Բոլորին է հասկանալի, թե ինչ է ուզում անել Ալիևը, Նաիրա Զոհրաբյանն ասում է, թե հարցն այն է, թե որն է միջազգային հանրության ուզածը։ Ադրբեջանն, ըստ նրա, ավելի է կոշտացրել իր հռետորաբանությունը։ Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանին աշխուժացնում է նաև Լեռնային Ղարաբաղի ներքաղաքական լարված վիճակը։ «Նրանք, ովքեր ներքաշված են այս կոնֆլիկտի մեջ Արցախում, առաջին հերթին պետք է մտածեն ոչ թե սեփական քաղաքական ամբիցիաների մասին, այլ Արցախի ժողովրդի և սահմանին կանգնած զինվորի անվտանգության մասին»,- ասում է տիկին Զոհրաբյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ, որ Ղարաբաղի ներքաղաքական վիճակը սահմանային սրացումների վրա ազդեցություն ունի։ Ավելին, նույնիսկ խորհուրդ չի տա Ադրբեջանին աշխուժանալ Արցախի ներքաղաքական լարվածության ֆոնին, թող հիշեն ապրիլյան պատերազմի օրերի համախմբվածությունը։ «Մենք լինելով ընդդիմություն այն ժամանակ, չհապաղեցինք մի վայրկյան նույնիսկ և մեր համեստ մասնակցությունն ունեցանք, իհարկե, ոչ մարտական գործողություններին, որոնք բարեբախտաբար ավարտված էին»,- հիշում է Հովիկ Աղազարյանը։

Պատգամավորը ղարաբաղա-ադրբեջանական նոր բախում առաջիկայում չի սպասում։ Ադրբեջանական ճակատում զինտեխնիկայի կուտակումները նա բացատրում է միայն նոր իշխանությունների օրոք ռուս-հայկական հարաբերությունների նոր մակարդակով, ինչն Ադրբեջանին վախեցրել է։ «Նիկոլ Փաշինյանի բացարձակ լեգիտիմության պայմաններում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր, ավելի բարձր մակարդակի կհայտնվեն, ինչն ավելի կստվերի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները»,- վերլուծում է «Ելք»-ականը։

Պարոն Աղազարյանը նոր պատերազմից չի վախենում։ Պատերազմի օգտին նա արտահայտվում է ոչ որպես պատգամավոր, այլ պարզապես քաղաքացի։

«Հովիկ Աղազարյան-Ինչքան շուտ պատերազմն սկսվի, էնքան լավ մեզ համար, էնքան վատ իրենց համար։

Լրագրող- Էդ դեպքում ի՞նչ կարող է տեղի ունենալ։

Հովիկ Աղազարյան-Լիքը բաներ, չեմ ասի»։

Մհեր Արշակյան