Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

«Դինամո» մարզահամալիրում այսօր կայացել են Հայաստանի բռնցքամարտի առաջնության եզրափակիչ մենամարտերը։ Տղամարդկանց 13 և կանանց 3 քաշային կարգերում հայտնի են դարձել Հայաստանի չեմպիոնները։

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ տղամարդկանց մրցապայքարում ոսկե մեդալները նվաճել են Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գաբոյանը (51 կգ), Հենրիկ Սահակյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Արթուր Շահպազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Զավեն Գալստյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Անուշավան Մխիթարյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

 
 

 

Կանանց առաջնությանն ընդհանուր առմամբ մասնակցել են 14 մարզուհիներ․ նրանք մրցել են 3 քաշային կարգերում։ Արդյունքում, Հայաստանի չեմպիոններ են հռչակվել Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (52 կգ) և Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ): Նրանց պարգևատրումն իրականացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

 

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով՝ ամենաուրախալին այն է, որ այս անգամ մրցակցությունն ավելի մեծ է եղել, իսկ դիտարժան մենամարտերը` ավելի շատ․ «Նախապես դժվար էր ասել, թե ով կհաղթի։ Մասնակիցների քանակը ևս ուրախացնող էր։ Առանձնացրել եմ մի քանի երիտասարդ բռնցքամարտիկների, որոնք մեծ պոտենցիալ և ապագա ունեն։ Շատ և ամենակարևորը ճիշտ աշխատանքի դեպքում նրանք կարող են հաջողության հասնել»։

Բռնցքամարտիկները մի քանի օր կհանգստանան, իսկ փետրվարի 10-ից 17-ը կարճատև հավաք կանցկացնեն Օլիմպավանում։ Այնուհետև Հայաստանի առաջնության հաղթողները կմեկնեն Բուլղարիա` մասնակցելու Ստրանջայի հեղինակավոր մրցաշարին։ Մարտի սկզբին բռնցքամարտիկները ևս մեկ մրցաշարի կմասնակցեն Սերբիայում։

Միջազգային մրցաշարերի արդյունքներով կձևավորվի հավաքականի կազմը, որը կմասնակցի նախ մայիսին Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մեկ ամիս անց նաև Եվրոպական խաղերին, որը վարկանիշային է լինելու Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար։