Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց․ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում շարունակվող վարութային, ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքի նոր հանգամանքներ։


Ինչպես ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, 2023թ․ փետրվարի 2-ին թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցից, ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին էր տեղափոխել Երևան քաղաքի՝ 1996թ. ծնված բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել էր ընդհանուր մոտ 26.9 գրամ քաշով, նախնական տվյալներով, «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածի 30 հատ փաթեթ:

Պարզվել էր, որ նա Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրել էր «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի՝ թվով 5 հատ փաթեթ, որոնք պետք է իրացվեին «Տելեգրամ» հավելվածում գրանցված էջի միջոցով։

Հսկող դատախազի կողմից հարուցված քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով։ Վերջինս մեղադրվում է դեռևս ինքնությունը չպարզված՝ «Տելեգրամ» հավելվածի համապատասխան ալիքի օգտատիրոջ կողմից ապօրինի թմրամիջոց իրացնելուն օժանդակելու, մասնավորապես՝ նրա կողմից իրացման մատակարարումը կազմակերպելու և դրանից շահույթ ստանալու նպատակով խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու համար։

Շարունակվող նախաքննության ընթացքում դատարանի որոշման հիման վրա 27-ամյա երիտասարդի բնակարանում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում վարույթն իրականացնող քննիչի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի՝ ևս շուրջ 170 հատ փաթեթներով ընդհանուր մոտ 345 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված, որն ուղարկվել է փորձաքննության։

Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։

Ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերված թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաև՝ ապօրինի շրջանառության մասնակից հնարավոր այլ անձանց պարզելու ուղղությամբ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: