Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում, դադարեցրե՛ք բռնակալներին սիրաշահել, դադարեցրե՛ք ամաչեցնել ԵՄ-ին․ ֆրանսիացի պատգամավորը՝ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Կադրի Սիմսոնին

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Ֆրանսիացի պատգամավոր Ան Լորանս Փեթելը թվիթերի իր էջում արված գրառմամբ դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնին։

«Խնդրում եմ ֆոն դեր Լեյե՛ն, Կադրի Սիմսո՛ն, դադարեցրե՛ք բռնակալներին սիրաշահել։ Դադարեցրե՛ք ամաչեցնել Եվրամիությանը։ Մենք Ադրբեջանից գազ չենք ուզում։ Մեզ Եվրոպայում պետք է վերականգնվող էներգիա արտադրել։ Եվ մենք պետք է աջակցենք հայկական ժողովրդավարությանը»,- գրել է պատգամավորը հեշթեգերում նշելով՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին, Եվրախորհրդի անդամ Ստեֆան Սեժուրնեին, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոյին և ԵԽ շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Պասկալ Կանֆինին։

Նշենք, որ նախօրեին ԵՄ էներգետիկայի հանձնակատար Կադրի Սիմսոնը Ադրբեջան կատարած իր այցի մասին գրառում էր կատարել՝ նշելով․ «Ադրբեջանում հագեցած օրը մոտենում է ավարտին։ Շատ է խոսվել գազի ոլորտում մեր համագործակցության մասին, սակայն, միևնույն ժամանակ, վերականգնվող էներգետիկան նույնպես պետք է հավուր պատշաճի ուշադրության արժանանա, քանի որ Ադրբեջանն ունի վերականգնվող էներգիայի հզոր ներուժ»։

Անահիտ Խաչատրյան