ԱՄՆ օրենսդիրները զգուշացնում են Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքի շրջափակման «աղետի» մասին․ Axios

Լուրեր

25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
Բոլորը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներ Ադամ Շիֆը և Ֆրենկ Փալոնը նախօրեին միացել են  ցուցարարներին Կապիտոլիումի մոտ՝ կոչ անելով ԱՄՆ-ին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին` Ղարաբաղի ժողովրդի դեմ մարդու իրավունքների ոտնահարման համար և կոչ անում աջակցել  ներկայացված երկկուսակցական բանաձևին, գրում է Axios-ը։

Բանաձևը, որի նպատակն է ճեղքել Ադրբեջանի շրջափակումը, կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ցանկացած ռազմական կամ անվտանգության աջակցություն Ադրբեջանին, դիմում ԱՄՆ ղեկավարությանը՝ միջազգային դատարաններին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու և տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու խնդրանքով։

«ԱՄՆ-ի աջակցությունը պատերազմ հրահրող  Ալիևին պետք է դադարեցվի։ Ոչ մի լումա Ադրբեջանին, պատերազմական այս հանցագործին, որը պատերազմ է մղում խաղաղ ժողովրդի դեմ»,- ասել է Ադամ Շիֆը։

Կոնգրեսական Քեթի Փորթերն էլ այս շաբաթ Բայդենի վարչակազմին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել շրջափակումը դադարեցնելու և Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու համար:

«Ամերիկացի հարկատուները չպետք է սուբսիդավորեն Ադրբեջանի մշտական ագրեսիան հայ ժողովրդի դեմ», – ասել է նա Ներկայացուցիչների պալատում:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Մայքլ Մաքքոլն էլ ասել է, որ անհանգստացած է հումանիտար ճգնաժամի վատթարացմամբ և կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը «նպաստել բացարձակապես անխոչընդոտ ազատ ելումուտին»:

Հավելենք, որ արդեն 54-րդ օրն է Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը։

 

Էմմա Չոբանյան