Լավրով․ «ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 տարածքները, իսկ Ադրբեջանը դրանք վերադարձել է»։  ՌԴ արտաքին դիվանագիտության ղեկավարը  Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է․

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»։

Այս պլանը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բավականին վաղուց էր պատրաստվել, բայց հայկական կողմն ինքը չի շտապել այդ հարցում։ Արդյունքում՝ համապատասխան որոշման տեքստը պատրաստվել է երևանյան գագաթնաժողովում։ Սակայն հայ գործընկերները, Լավրովի խոսքով, ասել են, որ որոշումն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։

«Այդ քայլին ոչ բոլորն էին պատրաստ գնալու։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էին ինչ որ մեկին պաշտպանել, իսկ ինչ-որ մեկին ոչ։ Պարզապես ողջ ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ Եվ երբ երկար-երկար տարիներ ՀՀ-ն օկուպացրել էր Ադրբեջանի 7 տարածքներն, իսկ հետո, երբ հույսը կորցրել էր խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան