ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքներից դուրս ականներ չի տեղադրել․ Կիրակոսյանը Հաագայում հերքեց մեղադրանքները

Լուրեր

24.04.2024 | 00:41
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով. Freedom House
23.04.2024 | 23:30
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
23.04.2024 | 23:17
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.04.2024 | 23:03
Ղրղզստանի երեք շրջաններում ցեխահոսքի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել
23.04.2024 | 23:02
Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին
23.04.2024 | 22:48
ՄԻՊ-ը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ, որի մուտքը ՀՀ արգելվել է
23.04.2024 | 22:37
Կիրանցում երիտասարդները երթ են իրականացրել` ճանապարհի փակ հատվածից եկեղեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 22:34
ՄԻՊ արագ արձագանքման խումբը Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում է
23.04.2024 | 22:25
Բրիտանական ինքնաթիռները հազարավոր անգամներ հայտնել են Բալթյան տարածաշրջանում նավիգացիոն խնդիրների մասին. ենթադրաբար, ՌԴ-ն խլացնում է GPS-ը․ The Sun
23.04.2024 | 22:08
Ջահերով երթը՝ լուսանկարներով
23.04.2024 | 21:59
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
23.04.2024 | 21:52
Լատվիայում կարգելվի դպրոցներում ռուսերեն սովորել որպես երկրորդ օտար լեզու
23.04.2024 | 21:37
Ավինյանի ելույթը «հաչալու» մասին ուսումնասիրում է ԿԿՀ-ն․ GRECO-ի 22 առաջարկության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 21:27
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
23.04.2024 | 21:14
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Բոլորը

Ադրբեջանի հերթական փորձն է ուշադրությունը շեղել իր չարագործություններից։ Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն ստեղծել։ Այս մասին  ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում երեկ մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության դատարանից հայտարարել է, որ անհապաղ միջոցներ է ակնկալում, հակառակ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։ 

Այսօր Հաագայի դատարանից Ադրբեջանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի դատարանում պահանջել է հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։ 

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հերքելով Ադրբեջանի մեղադրաքները՝ ընդգծեց․ «Հայաստանն իր ինքնիշխան տարածքում է ականներ տեղադրել զուտ պաշտպանական նպատակով՝ հաշվի առնելով Ադրբեջանի կրկնվող ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ մասնավորապես վերջին անգամ սեպտեմբերին։ 

Ադրբեջանիի ախորժակն օրեցօր ավելանում է հայկական հողեր զավթելու հարցում։ Սա պետություն է, որ շարունակում է Հայաստանի քաղաքացիական անձանց որպես գերի պահել։ Նա թիրախավորում է քաղաքացիական անձանց, ոտնձգություններ կատարում հայերով բնակեցված հողերի նկատմամբ։ Սա մի պետություն է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման շարունակվող փորձերն արդարացնում է՝ մեղադրելով խաղաղապահ ուժերին իր աշխատանքը կատարելու համար։ 

Ուզում եմ հստակ ասել՝ Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում և չի փորձում ռասայի հիմքով թիրախավորել Ադրբեջանի քաղաքացիներին։ Ադրբեջանի մեղադրանքները բազմիցս են հերքվել։

Այն ականները, որոնցից բողոքում է Բաքուն, հավաքվել է հայկական հողերից 2021-2022թթ., երբ զավթել են հայկական նոր տարածքներ, ուստի Ադրբեջանը ձգտում է անօրինական ագրեսիվ գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ստեղծել, որպեսզի հիմնավորի իր միջնորդությունը։ 

Սա ոչ միայն ցինիկ, այլև հիմքերից զուրկ միջնորդություն է։

Հույս ունեմ, որ դատարանն Ադրբեջանին թույլ չի տա իր վարույթը չարաշահել՝ փորձելով իր իսկ կատարած անօրինական գործողություններից օգտվել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։