Բաքվում պահվող գերիները տեսաուղերձներ են ուղարկել հարազատներին

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող անձանց և գերիներին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ նշելով, որ տեսակցված անձիք 2020-2021 թվականի ադրբեջանական սադրանքի հետևանքով գերեվարվածներն են.

«Մեր ներկայացուցիչները տեղում ծանոթացել են Բաքվում պահվող անձանց առողջական վիճակին և պահման պայմաններին։ Բացի այդ, գերիներին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև՝ փոխանակվել նամակներով և տեսաուղերձներով»,- նշեց Ամատունին։

Հետաքրրքվեցինք, թե ԿԽՄԿ-ն քանի՞ անձի է տեսակցել և ի՞նչ պայմաններ են արձանագրել ներկայացուցիչները, ինչպե՞ս է պահվող անձանց առողջական վիճակը, սակայն ԿԽՄԿ ներկայացուցիչը հրաժարվեց մանրամասներ հայտնելուց, նշելով՝ նման տեղեկատվություն հանրայնացնելու իրավունք կոմիտեն չունի։

Նշենք, որ հայ իրավապաշտպանների տվյալներով՝ ադրբեջանական ցուցակներում չներառված մոտ 110 մարդ դեռ մնում է գերության մեջ։ Վերջին անգամ ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցել էր 5 հայ ռազմագերի։

Ռոզա Վարդանյան