Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը․ Գարեգին Բ

Լուրեր

28.03.2024 | 13:11
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին
28.03.2024 | 13:07
ՌԴ-ն փետրվարի 15-ից իմացել է «Կրոկուս»-ում նախապատրաստվող ահաբեկչության մասին․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար
28.03.2024 | 12:56
ԵՄ անդամակցության ճանապարհն ավելացնելու է մեր անվտանգության մակարդակը. Դանիել Իոաննսիյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:49
Ապրիլի 5-ին նախանշված ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը ՌԴ-ի մոտ անհանգստություն է առաջացնում․ Զախարովա
28.03.2024 | 12:45
ՀՀ-ն պարտավոր է խորքային բարեփոխումներ անել ներքին կյանքում եվրաինտեգրման քաղաքականությանը զուգահեռ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:41
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել տեսանելի ապագայում կազմակերպության ընդլայնումը
28.03.2024 | 12:36
«Ինքնապաշտպանությունը պետական քաղաքականության ու հանրային ընկալման մեջ. ո՞րն է տարբերությունը». ՈՒՂԻՂ
28.03.2024 | 12:32
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում». Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար
28.03.2024 | 12:27
Եթե այս տեմպերով շարունակենք, այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:23
Շահրամանյանը՝ Արցախը լուծարելու փաստաթղթի մասին, ՀԱՊԿ-ը ՀՀ-ից կազմակերպությունը լքելու ծանուցում չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 12:18
ՀՀ-ում ФСБ-ն շարունակում է օպերատիվ-հետախուզական աշխատանքները. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:14
Անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:09
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե. Խզմալյանը 3 առաջարկ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:08
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
28.03.2024 | 12:06
ՀՀ-ն հումանիտար օգնություն կուղարկի Գազա. ՆԳՆ-ին 19 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առիթով։

Ուղերձում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:

Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի պայքարով ազատագրվեց Արցախ աշխարհը, և արցախահայությունը իր անկախ կյանքը կառուցելու հնարավորությունն ունեցավ։

Արցախյան 44-օրյա աղետալի պատերազմը, անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունները, հառնած մարտահրավերները և պաշտպանական լրջագույն հիմնահարցերը նոր հրամայականների առջև են կանգնեցրել մեր երկիրն ու ժողովրդին։ Այս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը՝ ժամանակի չափանիշներին ու պահանջներին համապատասխան։ Առաջնային և հրատապ է ազգային ողջ ներուժի համախմբումը, որպեսզի Հայոց բանակը շուտափույթ հաղթահարի պատերազմի պատճառած աղետալի հետևանքները, ամոքում գտնեն անդառնալի կորուստների վերքերն ու ցավերը, և բացառվեն այնպիսի ողբերգություններ, որ ապրեցինք շաբաթներ առաջ։ Հավատում ենք, որ Հայոց բանակը պիտի վերագտնի փառքի իր ճանապարհը և կարող լինի աննկուն ու հաղթական իրագործել իր սրբազան առաքելությունը:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենիքի պաշտպանության համար նահատակության պսակն ընդունած բոլոր քաջորդիների համար։ Հայցում ենք Երկնավորից, որ մխիթարություն պարգևի կորուստներից ու վշտերից բեկված հոգիներին: Թող Ամենակալն Աստված Իր պահպանությունն ու զորակցությունը շնորհի Հայոց բանակի քաջարի զինվորներին ու հրամանատարական կազմին, խաղաղություն ու բարօրություն՝ Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

«Շնորհք ընդ ձեզ եւ խաղաղութիւն յԱստուծոյ Հօրէ մերմէ եւ ի Տեառնէ Յիսուսէ Քրիստոսէ» (Հռոմ. 1.7) այսօր և միշտ. ամէն»։