ՌԴ ФСБ-ն զենքով ՀՀ-ում է․ Լավրովը ՀԱՊԿ-ին բերում է, ի՞նչ անեն․ Ադրբեջանի հարձակումը լեգիտիմացնելու նպատակ ունի․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգվել է Հայաստանում եվրոպացի դիտորդների տեղակայման հեռանկարով։ ԵՄ դիտորդների հայտնվելը, ըստ Սերգեյ Լավրովի ղեկավարած կառույցի, կարող է աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Ըստ ռուսական պետական կառույցի՝ ԵՄ-ն կարող է վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանում խաղաղ զարգացմանը վերադառնալու ձգտումներում։ ԵՄ-ի դիտորդները, ակնկալվում է, որ ինչ-որ չափով պետք է զսպեն Ադրբեջանի ռազմական ագրեսիան։

Ինչո՞վ բացատրել ՌԴ-ի այս մտահոգությունը։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ ՌԴ-ն մտահոգված է Հարավային Կովկասում իր դիրքերը կորցնելով։

«Ի՞նչ է նշանակում, որ ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը գալիս է Հայաստան, որ հողի վրա ՌԴ-ն կորցնում է իր մենաշնորհը։ Ո՞ւմ էին տեսնում հայերը ՀՀ տարածքում հողի վրա, տեսնում էին ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչներին՝ սահմանապահ զորքերին Վայոց Ձորում, Սյունիքում։ Անցյալ տարի մենք ՀՀ-ում տեսել ենք նաև եվրոպական դիտորդներին։ Փորձը ցույց տվեց, որ եվրոպական դիտորդները զսպիչ մեխանիզմ են ադրբեջանական ագրեսիայից։ Անցյալ ամիսներին գոնե ՀՀ տարածքների վրա բացահայտ հարձակում տեղի չի ունեցել։ Դա դրական է։ ԵՄ-ի նոր առաքելությունը միայն կայունություն կբերի հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց նա։

Ինչպե՞ս հասկանալ ՌԴ-ի խանդը և քննադատությունը ԵՄ-ի դիտորդների դեմ՝ այն դեպքում, երբ նրանց գալուց հետո ՀՀ-ն խնդիր չի դնում ՌԴ-ի առաջ իր զորքերը հեռանցել իր տարածքից։

«ՌԴ-ն սովոր է, որ ՀՀ-ն միշտ անում է իր ուզածը։ Առաջին անգամ է, որ խոշոր խնդիր լուծվեց առանց ՌԴ-ի համաձայնության։ Երկրորդ՝ պետք է հասկանանք, որ ՌԴ-ն ունի շահեր, նա խոստումներ է տվել Էրդողանին, Ալիևին, որ այստեղ ինչ-որ բաներ ինքը կանի նրանց համար՝ փոխարենը ստանալու այլ շահաբաժիններ ուրիշ տեղերում, օրինակ՝ Սիրիայում։ Թուրքիան իրենց տալիս է շատ բաներ, իսկ ՌԴ-ն մեր շահերը դրա դիմաց հանձնում է Թուրքիային և Ադրբեջանին։ Հիմա ստացվում է, որ ԵՄ դիտորդների գալով՝ այդ ճանապարհը փակվում է։ Պարզ է, որ ՌԴ-ն մտահոգված է»,- նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան