ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի «սպառնալից» հայտարարության մասին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը նախօրեի ճեպազրույցում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցություններին ու ՌԴ ԱԳՆ հայտարարությանը Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծման վերաբերյալ ու տարածաշրջանում Մոսկվայի դերին։

Հարցին, թե ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարություն է արել քննադատելով ԵՄ-ին Հայաստան-Ադրբեջան սահման քաղաքացիական դիտորդական առաքելություն ուղարկելու համար, և ինչպե՞ս է ԱՄՆ-ն  դիտարկում Ռուսաստանի դերը տարածաշրջանում՝ դա խաղաղարար է, թե՞ խռովարար, Պատելը  նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

«Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում ՝ ԵՄ ջանքերը տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու համար։ Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել անմիջականորեն մեր բոլոր գործընկերների, ինչպես նաև տարածաշրջանի գործընկերների հետ: Ռուսաստանի դերի մասին՝ ԱՄՆ-ը ներգրավված չէ նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի մեջ, որը հանգեցրեց ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի՝ ես ուղղակի ոչինչ չունեմ  առաջարկելու այդ հարցում: Սակայն գիտեք, որ սա մի հարց է խորապես կարևոր պետքարտուղարի համար, որին նա մեծ ուշադրություն է դարձնում և խորապես ներգրավված է»,-ասել է Պատելը։

Էմմա Չոբանյան