Մենք պետք է լուծում գտնենք այս փակուղուց, որը կապահովի ԼՂ-ում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը․ Նեդ Փրայս

Լուրեր

07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
Բոլորը

Հունվարի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը պատասխանել է Լաչինի միջանցքի շրջափակման, Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտության, ԼՂ մարդասիրական օգնություն հասցնելու, Ալիևի՝ միջազգային հանրության կոչերին չարձագանքելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին հարցերին։

-Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը փակ է արդեն 1,5 ամիս, և ես գիտեմ, որ անձամբ Դուք և այս վարչակազմը կոչեր եք արել Ադրբեջանին՝ ապաշրջափակել ճանապարհը։ Կարո՞ղ եք լրացուցիչ տեղեկություններ տրամադրել այս հարցի մասին:

Եվ իմ երկրորդ հարցը․ Ադրբեջանը շարունակում է արհամարհել այս բոլոր միջազգային կոչերը՝ լինեն այս վարչակազմից, թե միջազգային այլ գործընկերներից։ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կրկին կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել ճանապարհը, սակայն ոչ մի ապացույց չկա, որ նախագահ Ալիևը պատրաստ է փոխել իր քաղաքականությունը և ապաշրջափակել ճանապարհը։ Այսպիսով, իմ հարցը հետևյալն է՝ եթե իրավիճակը շարունակվի, սեղանի վրա կա՞ն արդյոք  այլ տարբերակներ, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղ ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնելու հետ կապված: Որովհետև Կարմիր Խաչը միակ կազմակերպությունն է, որը կարող է խիստ սահմանափակ օգնություն տրամադրել Ղարաբաղին, որը, սակայն, չի բավարարում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները։

Եվ Դուք նաև նշեցիք, որ ԱՄՆ ՄԶԳ-ն և ԱՄՆ վարչակազմը աշխատում են միջազգային գործընկերների հետ և օգնություն են տրամադրում այն երկրներին և տարածաշրջաններին, որտեղ առկա է հումանիտար ճգնաժամ, իսկ այն գոյություն ունի Լեռնային Ղարաբաղում: Կարծում եք, որ հատկապես USAID-ին, որը աշխատում է Լեռնային Ղարաբաղի հետ և նախկինում զբաղվում էր մարդասիրական ծրագրերով, կարո՞ղ է միջամտել և փորձել մեծացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող օգնության ծավալները: Շնորհակալություն։

-Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը էական մտահոգություն է առաջացրել։ Դա եղել է վերջին օրերին պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների քննարկումների թեման, ինչպես Դուք նշեցիք: Մենք նշել ենք, որ Լաչինի միջանցքի շրջափակումը տեղի բնակիչների համար հանգեցնում է սննդի, վառելիքի և դեղորայքի պակասի: Բնական գազի մատակարարման պարբերական խափանումներն ավելի են խորացնում հումանիտար իրավիճակի վատթարացումը:

Մենք կոչ ենք արել լիովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Մենք պետք է լուծում գտնենք այս փակուղուց, որը կապահովի այս տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։ Մենք կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը բանակցությունների միջոցով է ու հավատարիմ ենք մնում կայուն խաղաղությանն աջակցելուն: Մենք թե՛ խոսքով, թե՛ գործով ցույց ենք տվել կողմերի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը՝ լինի դա երկկողմանի, թե՛ բազմակողմ, թե՛ ԵԱՀԿ-ի միջոցով, թե՛ եռակողմ, թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի գործընկերների հետ սեղանի շուրջ:

Միացյալ Նահանգները կշարունակի անել ամեն բան կողմերին խրախուսելու համար երկխոսության և միջանցքով ազատ տեղաշարժի լիարժեք վերականգնմանը հասնելու համար։

– Լեռնային Ղարաբաղի թեմայի շուրջ մենք Վաշինգտոնի և Բաքվի միջև որոշակի փոխադարձ տարաձայնություններ ենք նկատել՝ Լաչինի միջանցքի առումով: Պետքարտուղարի կոչը և այն, ինչ մենք տեսանք ադրբեջանական կողմից, բոլորովին տարբեր են ու հակասական։ Մենք նաև լսեցինք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը թվիթ է արել, որը հակասում է Ձեր երեկվա ասածներին։

Հարցս հետևյալն է. եվրոպացիները դիտորդական առաքելություն են ուղարկել, նրանք,  այսպես ասած, «աչք ունեն» իրական հողի վրա։ Իսկ դուք «անկախ աչք» չունե՞ք տեղում, դեսպան չկա՞ Բաքվում։ Դա անհանգստություն էր, որը դեսպան Ռիքերը բարձրացրեց հոկտեմբերին: Կա՞ որևէ քայլ, որը պատրաստվում եք անել առաջիկա շաբաթների ընթացքում՝ սայլը տեղից շարժելու համար:

-Ալեքս, Ձեր հարցի վերաբերյալ Դուք ինքներդ վկայակոչում եք այն փաստը, որ մեր եվրոպացի գործընկերներն իսկապես ունեն մոնիտորինգային առաքելություններ, նրանք ներկայություն ունեն իրական հողի վրա: Իհարկե, ինչպես գիտեք, մենք շատ սերտորեն աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, երբ խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքում մեր առջև ծառացած ներկայիս մարտահրավերին, և երբ խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանն ու հակամարտություններին։

Մենք կիսում ենք մեր տեղեկությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Նույնը՝ նրանք մեզ հետ: Եվ կարծում ենք, որ կարևոր է, որ շարունակենք սերտորեն համագործակցել մեր եվրոպացի գործընկերների հետ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, ուղղակիորեն կողմերի հետ, եթե դա արդյունավետ լինի: Մենք արել ենք այդ բոլոր բաները և կշարունակենք անել այն, ինչը կարծում ենք արդյունավետ է՝ կայուն խաղաղություն հաստատելու և լարվածությունը թուլացնելու համար։

-Միացյալ Նահանգները դեռ համարո՞ւմ եք Մինսկի խմբի համանախագահ երկիր, որովհետև ԱՄՆ-ը համանախագահ չունի։

-Մինսկի խումբը առժամանակ չի գործում, սակայն մենք պատրաստ ենք աշխատել այս հակամարտությունը լուծելու համար՝ երկկողմ, բազմակողմ՝ ԵԱՀԿ-ի միջոցով, մեր գործընկերների ու հենց կողմերի հետ: