Վրաստանը սկսել է ընթանալ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին հակառակ ուղղությամբ․ Վրաստանում Ուկրաինայի գործերի հավատարմատար

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Վրաստանի կառավարությունը սկսել է ընթանալ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին հակառակ ուղղությամբ, թեև պաշտոնապես հայտարարում է, որ շարունակելու է հավատարիմ մնալ եվրոպական ուղուն, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը, փոխանցում է Aliq Media-ն։

Կասյանովի խոսքով, ակնհայտ է, որ Վրաստանի կառավարությունն անտեսում է արտաքին և անվտանգության քաղաքականության ընդհանուր սկզբունքները:

«Վրաստանը, ինչպես գիտեք, դիմել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Ներկայում Վրաստանը պաշտոնապես հաստատում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու իր սկզբունքային դիրքորոշումը, որը նախատեսված է Վրաստանի Սահմանադրությամբ։ Եվրատլանտյան նկրտումներին աջակցում է Վրաստանի բնակչության մեծամասնությունը, ինչը չի հերքում Վրաստանի ներկայիս կառավարությունը, սակայն սկսել է շարժվել այլ ուղղությամբ»,- ասել է Կասյանովը: