Թուրքիայի կառավարամետ հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է լրագրողին՝ երկրում աղքատության մասին ռեպորտաժի պատճառով

Լուրեր

11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
Բոլորը

Թուրքիայի կառավարամետ Habertürk հեռուստաընկերությունն աշխատանքից ազատել է լրագրողին, որը վերջերս պատմել է երիտասարդ տղայի մասին, որն ասել է, թե մայրն իրեն «որպես նվեր միս է գնել» լավ գնահատականների համար։ Այս մասին հայտնում են տեղական լրատվականները, որոնց վկայակոչում է Turkish Minute-ը։

Անցյալ շաբաթվա լուրերի մեջ, որի տեսանյութը լայն տարածում է գտել սոցիալական ցանցերում, տղան լրագրող Ֆաթմանուր Բոյլուին ասում է, որ մայրն իր համար միս է գնել՝ կիսամյակային բարձր գնահատականները նշելու։ Տեսանյութում երևում է նաև, որ մսագործը գառան երեք կոտլետ է տալիս տղային:

Տեսանյութը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել սոցիալական ցանցերում։ Որոշ օգտատերեր նշում են այն տնտեսական դժվարությունները, որոնց պատճառով շատ ընտանիքներ են տառապում Թուրքիայում, որտեղ կյանքի ապշեցուցիչ բարձր գինը դարձել է սովորական երևույթ։ Որոշներն էլ ասում են, որ նման լուրերը կառավարման գործողության արդյունք են:

Habertürk հեռուստաընկերությունը հայտնել է, որ աշխատանքից ազատել է Բոյլուին այն բանի համար, որ նա «թելադրող և ուղղորդող նախնական ելույթ» է ունեցել լուրերում խոսող երեխայի հետ, ինչը, ըստ նրանց, «ամբողջովին հակասում է մասնագիտական էթիկային»: Հեռուստաընկերությունը հավելել է, որ հետաքննություն են անցկացրել, ուսումնասիրել են լուրերի չմշակված կադրերը և վերցրել թղթակցի հայտարարությունը տվյալ հարցի վերաբերյալ։

Տղայի մայրը, որը խոսել է լրատվամիջոցի հետ տեսանյութի տարածումից հետո, հայտարարել է, որ իրենք աղքատ ընտանիք չեն, ունեն իրենց տունն ու մեքենան:

Թուրքական լրատվամիջոցները, վկայակոչելով Կարմիր մսի ազգային խորհրդի (UKON) տվյալները, հայտնում են, որ կարմիր մսի մեկ կիլոգրամի գինը 2022 թվականի դեկտեմբերի 15-ի 116,9 լիրայից (6,2 դոլար) աճել է՝ հունվարի 16-ին հասնելով 135,5 լիրայի (7,2 դոլար):

Հավելենք, որ Թուրքիայում գնաճը հասել է վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2022 թվականի վերջին գնաճը հասել եր 85 տոկոսի։

Էմմա Չոբանյան