«ՊԵԿ-ից ժամանակ էին տվել մինչև հունվարի 20-ը, չէ՝ ուժով կհանենք»․ ՊՆ նախկին շենքում ապրողների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Ռուզաննա Պողոսյանն ամուսնու և որդու հետ արդեն հինգ ամիս է՝ ապրում է Պաշտպանության նախարարության նախկին համալիրի շենքերից մեկում։ Մինչև այստեղ տեղափոխվելը վարձով են ապրել, սակայն վարձի գումարի բարձրացման պատճառով ընտանիքը ստիպված է եղել դուրս գալ հին բնակարանից։ Այսօր արդեն հինգերորդ օրն է, ինչ անջատված է շինության էլեկտրամատակարարումը։ Բնակիչները երեկ, ի նշան բողոքի, փակել էին Աշտարակի խճուղու երթևեկությունը։

Ընտանիքի միակ աշխատողը Ռուզաննան է։ Ե՛վ Ռուզաննան, և՛ ամուսինը հստակ չեն ասում, թե ով է նրանց այս շենքում ապրելու թույլտվություն տվել։ Բնակիչները հոսանքի համար վճարում երբեք չեն արել, բայց ասում են՝ պատրաստ են նաև վճարել։

Գեղամ Բաղդասարյանը մոր, կնոջ և չորս երեխաների հետ 6 ամիս առաջ Է Եղեգնաձորից տեղափոխվել Պաշտպանության նախարարության նախկին շենք։ Նրա խոսքով՝ 2018 թվականին Պաշտպանության նախարարության այս տարածքը հանձնվել է Տարոն անունով ինչ-որ բնակչի, ով էլ իր հերթին հնարավորություն է տվել սոցիալապես անապահով մարդկանց հաստատվել շենքում։ Նրա դիտարկմամբ՝ տարածքում 180 բնակիչ կա, որոնք պատերազմի մասնակից, բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներից են։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից Factor TV-ին հայտնեցին, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքի բաժանորդը դիմել է Հայաստանի էլեկտրական ցանցեր հոսանքն անջատելու խնդրով։ Դեռևս 2022-ի գարնանը Կառավարության որոշումներից մեկով Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության նախկին վարչական շենքը, ամրակցվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու համար։ Նախատեսվում է 2027 թվականին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի հարևանությամբ տեղակայված համալիրում մեկտեղել Պետական եկամուտների կոմիտեի բոլոր ստորաբաժանումները։ Այսինքն՝ այս պահին շենքը գտնվում է Պետական եկամուտների կոմիտեի տնօրինության տակ։

Factor TV-ն փորձեց ճշտել՝ արդյո՞ք Պետական եկամուտների կոմիտեն է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ պայմանագիր ունեցող բաժանորդը, որի հորդորով անջատվել է շենքում բնակվողների էլեկտրամատակարարումը, սակայն Կոմիտեից մեզ պատասխանեցին, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հանդես կգան պաշտոնական հաղորդագրությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան