Շատ կոպիտ էր Բլինքենի զանգը Ալիևին․ թակարդում հայտնվեց Ադրբեջանի նախագահը՝ Պուտինին հավասարվելով․ Կարեն Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը սոցիոլոգ Կարեն Սարգսյանի հետ

-ԵՄ-ն համաձայնություն տվեց Հայաստանի տարածքում քաղաքացիական առաքելության ստեղծմանը։ Երկու տարով եվրոպացի դիտորդները կլինեն Հայաստանի տարածքում, պարեկություն կանեն և իրենց արձանագրած ինֆորմացիան կփոխանցեն այնտեղ, որտեղից իրենց ուղարկել են Հայաստան։ Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ շնորհիվ հնարավոր եղավ եվրոպական այս առաքելության ստեղծումը Հայաստանի տարածքում՝ հիշելով այն բավականին թունդ դժգոհությունները, բողոքները, որ այս ընթացքում մենք լսում ենք Ալիևից, Լավրովից, որ խնդիրներ կստեղծվեն և այլն։

-Հիմնական պատճառը հենց այն է, որ դա Լավրովին և Ալիևին դուր չեկավ։ Ամբողջ Արևելյան գործընկերության երկրները նրանք հիմա դիտարկում են բաժանած՝ Ուկրաինա-Մոլդովա, Հայաստան-Վրաստան և Ադրբեջան-Բելառուս։ Գնահատականն այն է, որ Ադրբեջան-Բելառուսը ՌԴ-ի հետ են, Պուտինից ոչնչով չեն տարբերվում։ Հայաստանը և Վրաստանը դիտարկվում են կապի մեջ երկրներ տարածաշրջանում։ Դեռևս անցած տարի, երբ Սյունիքի պաշտպանությունը կազմակերպվել էր, ԱՄՆ դեսպանը և այլ պաշտոնյաններ հայտարարություններ էին հնչեցնում, որ Եվրոպայի արևելյան սահմանն անցնում է Սյունիքով, և դա կատակ չէր։ ԵՄ-ն միշտ շատ երկար է որոշումներ կայացնում, բայց երբ որոշումը կայացվում է, այլևս այն բեկանելի չէ, այսինքն՝ բոլոր ռիսկերը հաշվարկած են։

-Ի հեճուկս Ռուսաստանի և Ադրբեջանի դժգոհությունների․․․ Կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ի և Ադրբեջանի դիրքորոշումների նույնականացումը, որ երկուսն էլ դեմ են ԵՄ առաքելության տեղակայմանը Հայաստանում, ինչ-որ իմաստով հօգուտ Հայաստանի գործեց։

-Չէ, հօգուտ Հայաստանի գործեց այն, որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական, քաղաքակրթական և տնտեսական առումով իրենց անհրաժեշտ է։ Դա է որոշիչ դեր խաղացել։

-Քանի որ երկուսն էլ ագրեսո՞ր են՝ թե՛ Արբեջանը, թե՛ Ռուսաստանը ավտոկրա՞տ են։

-Եթե Ադրբեջանը սեպտեմբերին չհարձակվեր, ամբողջ հարավային Կովկասը կդիտարկեին մի բլոկով, բայց քանի որ Ադրբեջանը ցույց տվեց․․․ Եվրոպայում բոլորն էլ գիտեն, թե 44-օրյա պատերազմն ով կազմակերպեց, ինչպես այդ ամենը ինչը տեղի ունեցավ, և բոլոր այն գործընթացների մասին, որոնք տեղի ունեցան դրանից հետո։ Այսինքն՝ ամեն ինչից տեղյակ են, և չի կարելի ենթադրել, որ նրանք իրենց քաղաքականությունը կառուցում են՝ կախված երկու դիկտատորների որոշումներից, որոնց որևէ որոշում վերջնական չէ, թե՛ Պուտինի, թե՛ Ալիևի որոշումները կա՛մ կոռուպցիոն սխեմաների վրա են հիմնված, կա՛մ սեփական տրամադրության։

-Եվ ագրեսիվ են։

-Այո, մեկը՝ Պուտինը, սոցիոպատ է, մյուսը՝ Ալիևը, պարանոիդ դրսևորումներ ունի։ Ալիևը փորձում է համոզել, որ Ադրբեջանը հին երկիր է, իսկ Պուտինը՝ որ ՌԴ-ն, բացի հին լինելուց, նաև գերհզոր երկիր է։ Երկուսն էլ երազանքներ են, երազախաբություններ, որոնք ավարտվելու են։

-Ամեն դեպքում, Եվրոպան ինչո՞ւ որոշեց գալ տարածաշրջան՝ իր առաքելությունով։

-Որովհետև սելջուկ-բոլշևիկյան այդ հրեշը ոչ մեկի պետք չէ․․․

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան