Նախագահը ստորագրել է Շիրակի մարզի 4 դատավորներին Երևանի դատավոր նշանակելու հրամանագրեր

Լուրեր

19.04.2024 | 10:01
Նավթի գներն աճել են
19.04.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2024 | 09:36
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր՝ Ռոման Սմբատյանը, Էդուարդ Մկրտչյանը, Արամայիս Ասատրյանը և  Տիգրան Ոսկանյանը նշանակվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Հանրապետության նախագահը՝ երեկ՝  հունվարի 23-ի է ստորագրել դատավորների նշանակման վերաբերյալ հրամանագրերը։ Նախագահի՝ հունվարի 23-ի մեկ այլ հրամանագրով Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

Հիշեցնենք, որ Դատական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 7 դատավոր ստացել է ռեզերվային դատավորի կարգավիճակ, և դատարանում քրեական մասնագիտացմամբ 7 դատավորի թափուր հաստիք էր առաջացել։

Երեկ Շիրակի մարզի փաստաբանները Factor.am-ին դժգոհություն էին հայտնել մարզի քրեական մասնագիտացմամբ բոլոր դատավորներին Երևանի դատարան տեղափոխելու ԲԴԽ-ի մտադրության վերաբերյալ։ Փաստաբաններն, այս որոշումը համարելով անտրամաբանական և անհասկանալի, ահազանգում էին, որ այն կխաթարի դատարանի աշխատանքը, մեծ վնաս կպատճառի կալանավորների իրավունքներին, կվատնվեն պետության գումարները, քանի որ դատավորը, քրեական գործերի քննությունը կիսատ թողնելով, ավարտին չհասցնելով, հեռանում է՝  այն հանձնելով մեկ այլ դատավորի, որը գործի քննությունը վերսկսելու է։

 

Արաքս Մամուլյան