Կդատապարտե՞ք Պուտինի ներխուժումն Ուկրաինա․ Ռուբեն Վարդանյանի պատասխանը BBC-ի լրագրողի հարցին

Լուրեր

27.06.2026 | 11:42
Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել «Օրեշնիկ» արտադրող գործարանին
27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի Hard Talk ծրագրին: BBC-ի զրուցավարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժմանը և հետաքրքրվել, թե ինչպես է պետնախարարը վերաբերվում այս հարցին։ Նշված թեմայով հարցուպատասխանի սղագրությունը ներկայացնում ենք ստորև։

Սթիվեն Սակուր -Այո, դուք ասում եք, որ ամեն ինչ վերջացած չէ, բայց այս ամենում Ռուսաստանը մեծ գործոն է։ Ի նկատի ունեմ, որ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապավինել է Ռուսաստանի ռազմական աջակցությանը։ Հետաքրքիր է, Դուք ի՞նչ դասեր եք քաղել Պուտինի ներխուժումից Ուկրաինա, Դուք այդ պատերազմն առաջին հերթին դատապարտելի համարու՞մ եք և տեսնո՞ւմ եք այն որպես վտանգավոր դաս Հայաստանի համար։

Ռուբեն Վարդանյան – Տեսեք, ես հիմա մի փոքր հանրապետության պետնախարար եմ, որտեղ 120 000 մարդ տուժում է ադրբեջանական պետության աննախադեպ գործողությունների հետևանքով, և ես պատասխանատու եմ պաշտպանել երեխաներին, ովքեր ապրում են այստեղ, և իմ ազգին, և կանեմ ամեն բան նրանց պաշտպանության համար: Դրա համար այս հարցին կպատասխանեմ այսպես՝ անելու եմ ամեն բան, ինչ անհրաժեշտ է Արցախը պաշտպանելու համար։

Սթիվեն Սակուր -Բայց դա ամենևին էլ պատասխանը չէ: Ես նոր հարցրեցի ձեզ՝ կդատապարտե՞ք Պուտինի ներխուժումն Ուկրաինա։

Ռուբեն Վարդանյան – Եվ ես ձեզ պատասխանում եմ՝ ասելով, որ իմ ժողովրդին պաշտպանելու համար, այս իրավիճակում ճիշտ կլինի լռություն պահպանել, որովհետև կարծում եմ, որ եթե իմ պատասխանը Ռուսաստանի դիրքորոշման, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի մասին կարող է վնաս հասցնել միջազգային աջակցություն ստանալու հնարավորությանը, սխալ կլինի այն մեկնաբանել: Այդ իսկ պատճառով, ամենայն հարգանք տածելով և ցավ ապրելով այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում տարբեր հակամարտություններում, ի դեպ, ոչ միայն Ուկրաինայում, այլև Եմենում, Սիրիայում և աշխարհի շատ այլ վայրերում, ինձ այս պահին միայն հետաքրքրում է այն, թե ինչ կլինի իմ ժողովրդի հետ, ովքեր 30 օրից ավելի շրջափակման մեջ են՝ առանց էլեկտրականության, առանց գազի։

Սթիվեն Սակուր -Բանն այն է, որ ձեր խոսքերը հակասում են Հայաստանում ապրող հայերի կարծիքին, քանի որ նրանք շատ անհանգստացած են Պուտինի Ուկրաինա ներխուժման հետևանքներից: Մեջբերեմ Երևանի Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանի խոսքերը, ով ասում է. «Ակնհայտ է դառնում, որ մենք այլևս չենք կարող հույս դնել Ռուսաստանի վրա։ Եթե նույնիսկ Ռուսաստանը ամբողջական դուրս գա Ուկրաինայի դեմ պատերազմից, նրանք կարող են փորձել Հայաստանը ներառել Բելառուսի հետ ինչ-որ միութենական պետության մեջ, և դա մեր ուզածը չէ»։ Դուք դա ուզու՞մ եք։ Ի՞նչ եք կարծում, Հայաստանի ճակատագիրն ու ապագան Ռուսաստանի՝ Պուտինի Ռուսաստանի հե՞տ է։

Ռուբեն Վարդանյան – Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք: Ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում, սա պարզ է։

Սթիվեն Սակուր -Դուք գո՞հ եք Վլադիմիր Պուտինին երկարաժամկետ ապավինելուց:

Ռուբեն Վարդանյան – Ի՞նչ նկատի ունեք։

Սթիվեն Սակուր -Ես նկատի ունեմ, որ բավականին պարզ է, թվում է` Դուք ասում եք, որ մենք հիմա քաղաքականապես բավականին հեռու ենք Երևանից, Հայաստանի կառավարությունից: Ուստի ձեր միակ երաշխավորը, ձեր գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է:

Ռուբեն Վարդանյան – Դա ճիշտ չէ, նախագահ Մակրոնը հստակ հայտարարեց և մեծ ջանքեր է գործադրում Արցախին աջակցելու համար: Ի դեպ, նույն հայտարարությունն արեց նաև Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ Վերջերս ԱՄՆ դեսպանն ասաց, որ իրենք կհամագործակցեն Ռուսաստանի հետ, կփորձեն լուծում գտնել՝ օգնելու համար Արցախին դուրս գալ այս վիճակից։ Ուստի Դուք հիմա մի քիչ մանիպուլացնում եք, քանի որ արևմտյան ամենամեծ երկրները, ինչպես, օրինակ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ը, նույնպես հստակ ուղերձ են հղում, որ իրենք մտահոգված են այստեղի իրադարձություններով։