ՀՀ-ի ու Արցախի իշխանությունների միջև լարված հարաբերությունները Ռուբեն Վարդանյանը BBC-ի եթերում անվանել է «շահարկում»

Լուրեր

19.04.2024 | 13:31
Ապրուստիս միակ միջոցն է, 100 հազար դրամ էլ տուգանք ունեմ, ո՞նց եմ մուծելու․ առևտրական․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 13:25
Ադրբեջանում «Արևմուտքի հետ կապերի» համար լրագրող է ձերբակալվել
19.04.2024 | 13:16
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը նվիրված Շառլ Ազնավուրին
19.04.2024 | 13:07
Առգրավված ապրանքը տանում ենք հատուկ վայր․ Արամ Գյուլզադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 12:57
Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
19.04.2024 | 12:48
Հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով․ ՊԵԿ նախագահի ուղերձը
19.04.2024 | 12:37
Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրին․ 8 մարդ զոհվել է, առնվազն 25-ը՝ վիրավորվել
19.04.2024 | 12:28
ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա
19.04.2024 | 12:17
Հանրային կյանքում առավել հաճախ թիրախավորվում են կանայք․ անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը․ ՄԻՊ
19.04.2024 | 12:09
Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
19.04.2024 | 12:01
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում. ՈՒՂԻՂ
19.04.2024 | 12:00
Իրանի տարածքում ԱԹՍ-ներ են խոցվել, ըստ ԿԸՎ-ի՝ Կիևը կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ․ ԼՈՒՐԵՐ
19.04.2024 | 11:52
Իրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր տարածքում հարձակմանը
19.04.2024 | 11:44
Հայաստանի և Իրանի սահմանի չեզոք գոտում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի երկու փաթեթ և մեկ պարկ, որոնք փորձել էին ներկրել Հայաստան
19.04.2024 | 11:35
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բոլորը

ՀՀ ու Արցախի իշխանությունների միջև լարված հարաբերությունները Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն անվանել է «շահարկում» ու հրաժարվել է դրանց մասին խոսել BBC-ին տված հարցազրույցում։ Մասնավորապես լրագրողի այն հարցին, թե « Հայաստանի կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այժմ խիստ քննադատաբար է վերաբերվում Մոսկվային՝ մեղադրելով ռուս խաղաղապահներին իրենց պարտականությունները չկատարելու մեջ։ Բայց դուք, հետաքրքիր է, շատ ավելի քիչ եք քննադատում Մոսկվային։ Ինչո՞ւ», Վարդանյանը պատասխանել է․

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Եվ, ի դեպ, մեր երկրում գլխավոր մարդը նախագահն է։ Եվ նա միշտ լավ հարաբերություններ է ունեցել վարչապետի (Հայաստանի) հետ։ Ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Սա շահարկում է, կարծում եմ՝ իմաստ չունի մեր զրույցում քննարկել կամ անդրադառնալ դրան»,-հայտարարել է Վարդանյանը։

Տաթև Ֆռանգյան