Բայրամովը հայտարարել է, թե Արցախում շրջափակում չկա, և խոսել ՀՀ ու ՌԴ ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացման մասին

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ու հայտարարել, թե ԼՂ-ում որևէ «շրջափակում չկա»։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ «Լաչինի ճանապարհին ակցիայի հետ կապված փորձում են ստեղծել շրջափակման տպավորություն»։

«Սա պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական կողմն անում է հնարավոր ամեն ինչ, ցուցարարները մտադիր չեն հումանիտար աղետ ստեղծել, կան բոլոր պայմանները մեքենաների անարգել երթևեկության համար: Մենք, որպես պատասխանատու պետություն, տեղեկատվություն ենք տրամադրում ձեռնարկված քայլերի մասին։ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել Լաչինի ճանապարհի անվտանգ անցումը»,- ասել է Բայրամովը։

Նա կրկին կեղծիքներ է ներկայացրել, թե, իբր, Հայաստանը խուսափում է խաղաղության բանակցություններից, և հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ՌԴ-ի միջնորդությամբ բանակցությունների։

«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է՝ շուտ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպումը»,- ասել է Բայրամովը՝ նշելով, որ «խաղաղության օրակարգի առաջ մղումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը, սակայն, չի նշել, թե երբ է Բաքուն պատասխանելու Հայաստանի ներկայացրած առաջարկներին։

Էմմա Չոբանյան