Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանին և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանին և պատրաստակամություն հայտնել ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը։ Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է արել Ադրբեջանին՝ անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։

«Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը հրադադարի ռեժիմի խախտում է և լուրջ հետևանքներ է ունենում խաղաղ գործընթացի վրա, անհանգստացած է նաև ենթադրյալ պատերազմական հանցագործություններով և անմարդկային վերաբերմունքով, որոնք ադրբեջանական զինուժը իրագործում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, կրկնում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծում է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունները կարգավորելու գործում, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր մասերից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար սպառնում է դառնալ միջազգային մարդասիրական աղետ, պահանջում է, որպեսզի Ադրբեջանի իշխանություններն անմիջապես վերականգնեն Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը, կրկին կոչ է անում, որ միայն դիվանագիտական միջոցները կբերեն հակամարտության արդար ու տևական կարգավորում, ինչից կշահեն Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները»,- ասված է Եվրոպական խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։

 

Տաթև Ֆռանգյան