ՀՀ-ն ստորագրել է երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիր․ UNICEF

Լուրեր

28.03.2024 | 12:32
«Ֆրանսիան Հայաստանին նոր պատերազմի է դրդում». Ադրբեջանի Պետանվտանգության ծառայության ղեկավար
28.03.2024 | 12:27
Եթե այս տեմպերով շարունակենք, այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում. Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:23
Շահրամանյանը՝ Արցախը լուծարելու փաստաթղթի մասին, ՀԱՊԿ-ը ՀՀ-ից կազմակերպությունը լքելու ծանուցում չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
28.03.2024 | 12:18
ՀՀ-ում ФСБ-ն շարունակում է օպերատիվ-հետախուզական աշխատանքները. Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:14
Անհրաժեշտ է օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:09
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե. Խզմալյանը 3 առաջարկ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:08
Երևանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
28.03.2024 | 12:06
ՀՀ-ն հումանիտար օգնություն կուղարկի Գազա. ՆԳՆ-ին 19 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 12:02
Ճանապարհային քարտեզը կարող է դառնալ ազատագրման քարտեզ. Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 11:57
Մեղրիին 93 մլն դրամ, Քաջարանին` 190 մլն, Կապանին`251 մլն. հանքերից ազդակիր համայնքներին գումարներ կտրվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 11:53
2024 թվականին ՀԱՊԿ-ը 7 վարժանք կանցկացնի
28.03.2024 | 11:52
Կառավարությունը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» շենք-շինությունները վաճառեց «Քվանտ» վարժարանին
28.03.2024 | 11:44
Եթե մնանք ՌԴ-ի հետ, կլինենք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2024 | 11:40
ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Խարկովին և Զապորոժիեին․ կան տուժածներ
28.03.2024 | 11:37
ԼՂ-ից եկած որոշ շրջանակներ անում են գործողություններ, որոնք սպառնալիք են ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ստորագրել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագիրը։ Հայաստանը երեսունութերորդ երկիրն է աշխարհում և առաջինը Կովկասում, որը ստորագրում է այս հռչակագիրը։ Դրանով իսկ՝ Հայաստանը պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ․ տեղեկացնում են UNICEF-ի հայաստանյան գրասենյակից։

«Այսօր կլիմայական փոփոխությունները ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար դարձել են առաջնային, և երեխաններն ու երիտասարդները, ըստ էության, կլիմայական փոփոխությունների ամենախոցելի թիրախում են գտնվում: ՅՈւՆԻՍԵՖ–ի հետ այս հռչակագիրը էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկատվության ստացման համար։ Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն և ներառություն կապահովի։ Երիտասարդներն էլ հաճախ կլիմայական փոփոխությունների մասով իրենց լուծումներն են առաջարկում», – ասաց Սիմիդյանը։

Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նորա Ալանակյանը ևս ողջունեց Հռչակագրի ստորագրումը՝ նշելով, որ այս փաստաթուղթը ցույց է տալիս Հայաստանի հանձնառությունը՝ ճանաչելու և հաշվի առնելու երեխաների և երիտասարդների կարիքներն ու իրավունքները, ինչպես նաև նրանց տեսլականը, երբ խոսքը վերաբերում է բոլոր մակարդակներում կլիմայի փոփոխությանն ուղղված քաղաքականությանը:

«Կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, և այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երևույթների, բերքի չորացման և նվազման ավելի հաճախակի դեպքերի և սակավաջրության ավելացման: Երեխաները ամենախոցելին են այս վտանգների նկատմամբ: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են ավելի ու ավելի շատ երեխաներ և երիտասարդներ միավորվում գործողություններ իրականացնելու կոչերով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը գոհունակությամբ աջակցել է Հայաստանից երկու երիտասարդների մասնակցությունը COP27-ին՝ միանալու այդ ջանքերին: Իսկ այսօր շատ ուրախ եմ տեսնել, որ ՀՀ կառավարությունը ևս կարևորում է երեխաների և երիտասարդների ներգրավվածությունը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Հռչակագրի նպատակներից մեկն է՝ ընդլայնել երեխաների և երիտասարդների մասնակցությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականությանն ուղղված գործընթացներում՝ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի վերաբերյալ ավելի շատ կրթելու, ինչպես նաև անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների ձեռքբերման միջոցով արտակարգ իրավիճակներում իրենց պաշտպանելու և ավելի կայուն ապագային նպաստելու համար:

Ստորագրման արարողությանը ներկա էին Հայաստանից COP 27-ին մասնակցած երկու երիտասարդ պատվիրակներ՝ Նարեկ Օհանյանը և Երազիկ Հովեյանը, որոնք նաև ներկայացել էին որպես կլիմայի հարցերով բարձր մակարդակի երիտասարդական չեմպիոններ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից:

«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է, ջրի անապահովությունը ևս երեխայի իրավունքների ճգնաժամ է: Գաղտնիք չէ, որ մոլորակի վրա մարդկային գործողությունները հանգեցրել են մեր այսօրվա իրականությանը: Հետևաբար՝ լուծումը նույնպես պետք է սկսվի մեզնից յուրաքանչյուրից: Եկեք փոխենք ինքներս մեզ, այլ ոչ թե կլիման: Այնուամենայնիվ, դա անելու համար մենք պետք է ապահովենք կլիմայի փոփոխության վերաբերյալ համապարփակ և համընդհանուր կրթություն, ինչպես նաև կլիմայական գրագիտություն բոլորի համար՝ համապատասխան ֆինանսավորմամբ: Կառավարությանն ուղղված մեր կոչն է՝ հաշվի առնել երիտասարդների ձայնը, անել հնարավորը՝ բոլոր տարիքային խմբերի մարդկանց գիտելիքներ, հմտություններ, արժեքներ և համապատասխան վերաբերմունք սերմանելու՝ կլիմայի փոփոխության հետևանքով սպառնալիքներին դիմակայելու համար»,- նշել են Նարեկն ու Երազիկը։

Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցելու է ՀՀ շրջակա միջավայրի, ինչպես նաև կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունների և այլ գործընկերների հետ՝ շարունակելու դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը կլիմայի փոփոխության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ, բարելավելու դպրոցական ծրագրերը և մշակելու ուսումնական նյութեր, որոնք արդյունավետորեն կներգրավեն աշակերտներին՝ կլիմայի փոփոխությունը մեղմելու համար: Այս ամենը՝ տեղական իշխանությունների և ընդհանուր առմամբ համայնքի հետ համագործակցությամբ: