ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը․ WSJ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ն և Արևմուտքում նրա դաշնակիցները քննարկում են ռուսական նավթարդյունաբերության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, մասնավորապես՝ նավթամթերքի գների սահմանափակումը։

«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, որոնց համաձայն՝ ԱՄՆ-ի գանձապետարանի պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպումներ են անցկացնում Եվրոպայում։ Նրանք քննարկում են Ռուսաստանի Դաշնությունից նավթամթերքների դեմ առաջիկա սահմանափակող միջոցառումների մանրամասները։

Պատժամիջոցները ուժի մեջ են մտնելու փետրվարի 5-ից։

Հրապարակման աղբյուրները նշել են, որ նախատեսվում է ուժի մեջ դնել ռուսական նավթամթերքի գների երկու սահմանափակում: Սահմանափակումներից մեկը վերաբերելու է արտահանման ապրանքներին, մասնավորապես դիզելային վառելիքին վրա, մյուսը՝ ցածրարժեք ապրանքներին, օրինակ՝ մազութին:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա Բեն Հարիսն այս շաբաթ կայցելի Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Լեհաստան՝ քննարկելու պատժամիջոցների և գների սահմանաչափի հարցը։