Կումայրիի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Հունվարի 10-ին ոստիկանության Կումայրիի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյումրիի Ավտոկայան թաղամասում մի տղամարդ վաճառում է գողացված նոթբուք և ավտոմեքենայի նվագարկիչ:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ Կումայրիի ոստիկանները նշված վայրում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել Գյումրիի 35-ամյա մի բնակչի: Խուզարկությամբ նրա ձեռքի տոպրակում հայտնաբերվել է նոթբուք և մեքենայի նվագարկիչ: Տղամարդը խոստովանել է, որ նոթբուքը հունվարի 4-ին գողացել էր Գարեգին Նժդեհի փողոցի հյուրանոցի սպասասրահից, իսկ նվագարկիչը գողացել էր հունվարի 10-ի գիշերը՝ Տիմիրյազևի փողոցում կայանված «ԳԱԶ-2410» մեքենայի սրահից:
35-ամյա տղամարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում գյումրեցի տղամարդը խոստովանել է, որ հունվարի 5-ին Մսի կոմբինատ 1-ին շարքի մի տան բակից գողացել էր մետաղյա խողովակներ, որոնք վաճառել էր անծանոթ մարդկանց: Այս փաստով ևս տուժողից հաղորդում է ընդունվել: Նախաքննությունը շարունակվում է: