Ուկրաինական Սոլեդարի համար մարտերը չտեսնված են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

«Ուկրաինական Պրիզմա» արտաքին քաղաքականության խմբի փորձագետ Ալեքսանդր Կրաևը, որն ուսումնասիրում է Կիևի արտաքին քաղաքականության և միջազգային անվտանգության հարցերը, Սոլեդարում և Բախմուտում ընթացող կատաղի մարտերը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած լայնածավալ մարտերի հետ:

Վերջին շաբաթներին ռուսական բանակը, որը մի շարք պարտություններ է կրել, հուսահատ փորձեր է անում՝ գրավելու Սոլեդարը ու Բախմուտը, որոնք վերջին ուժերը գործադրելով՝ շարունակում են պահել Ուկրաինայի զորքերը։

Հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցում Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը խոստովանել է, որ ռազմաճակատի այս հատվածում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։

«Երկու պատերազմող երկրներն էլ ամեն օր մի քանի հարյուր մարդ են կորցնում, և զինամթերքի սպառումը հսկայական է։ Մասնավորապես, մենք հաստատ գիտենք, որ ուկրաինական ուժերն օրական արձակում են մինչև 50,000 արկ միայն Սոլեդարի և Բախմուտի մոտակայքում»,- BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ալեքսանդր Կրաևը:

«Այնպես որ, ընդհանուր առմամբ, կարելի է պնդել, որ սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր եվրոպական մայրցամաքի ամենամեծ ու կատաղի մարտերից մեկն է»,- վստահ է փորձագետը։

Ավելի վաղ ուկրաինական հրամանատարության ներկայացուցիչն ակնարկել էր, որ Կիևը լրջորեն դիտարկում է զորքերը Սոլեդարից դուրս բերելու հնարավորությունը, քանի որ այնտեղ Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին «դիմակայում են «Վագների» ամենապատրաստված ստորաբաժանումները»։

Նախօրեին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ Ռուսաստանն այժմ իր գրեթե ողջ հարձակողական ներուժը, որը նախկինում ձգվել էր ավելի քան 1000 կմ ճակատով, կենտրոնացրել է 80 կիլոմետրանոց հատվածում և փորձում է ցանկացած գնով գրավել Սոլեդարն ու Բախմուտը՝ անկախ կորուստներից։

Տաթև Ֆռանգյան