Վրաստանը թույլ չի տվել Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահին մուտք գործել երկիր

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Հունվարի 12-ին Սարփիի սահմանային անցակետում Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Սեյմուր Հազիին Թուրքիայից թույլ չեն տվել Վրաստան մտնել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում Հազին պատմել է, որ հունվարի սկբզին մեկնել է Վրաստան, այնտեղից էլ՝ Թուրքիա, որտեղ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ է անցկացրել։ Թուրքիայից Վրաստան վերադառնալիս նրան չեն թողել հատել սահմանը։ Վրացի սահմանապահները չեն բացատրել արգելքի պատճառը։

Հազիի խոսքով՝ Վրաստանից Թուրքիա մեկնելիս իրեն ոչ մի պահանջ չի ներկայացվել։ Գործիչը կարծում է, որ Վրաստան մուտքի մերժման հետևում կանգնած են Ադրբեջանի իշխանությունները։

«Կառավարությունը շատ դժգոհ է Թուրքիա իմ այցից»,- ասել է Հազին՝ հավելելով, որ վրացի փաստաբանները զբաղվում են իր հարցով։

Վրաստանի պետական մարմինները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։

Հիշեցնենք, որ Սեյմուր Հազին բազմիցս հետապնդվել է Ադրբեջանում քրեական և վարչական գործերով։ 2014 թվականին նա խուլիգանության շինծու մեղադրանքով դատապարտվել է 5 տարվա ազատազրկման և պատիժը կրել ամբողջությամբ։

Էմմա Չոբանյան