Աբսուրդ է․ Զախարովան՝ Հայաստանում ռուսական զորքերի ներկայության առաջացրած վտանգների մասին

Լուրեր

19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 21:09
Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը
19.04.2024 | 21:00
Իշխանությունը «դաբրո» է տվել ոստիկանությանը՝ անել ուզածը․ Նիկոլ Փաշինյանն է Վահե Ղազարյանին նշանակել, ոչ թե՝ ես․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 20:51
G7-ն Ուկրաինային օգնություն է խոստանում հակաօդային պաշտպանության հարցում
19.04.2024 | 20:37
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդներին միավորում են բարեկամության սերտ կապերը, որոնք արմատներով գնում են պատմության խորքերը։

Նա նշել է, որ ՌԴ-ն մտադիր է զարգացնել հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ ընդհանուր ինտեգրացիոն  համագործակցության՝ ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակում։

«Այս ֆոնին Երևանից հայտարարությունները, որ ռուսական ներկայությունը վտանգ է առաջացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են։ Տասնամյակներով մեր զինվորականները, սահմանապահները զգալի ներդրում են ունեցել Հայաստանի անվտանգության ապահովման գործում, պահպանում են նրա սահմանները։ Դա օբյեկտիվ իրականությունն է, որը հնարավոր չէ հերքել։ Ավելի վաղ Հայաստանի ներկա ղեկավարությունը հայտարարել էր, որ ՌԴ ռազմական ներկայությունը համապատասխանում է Հանրապետության ազգային շահերին։ Արկածախնդիրները, որոնք մեր զինվորականներին դուռն են ցույց տալիս, իրենց հաշիվ չեն տալիս նման քայլի իրական հետևանքների հարցում»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով հարցին, որ Հայաստանը նպատակահարմար չի համարում իր տարածքում անցկացնել ՀԱՊԿ զորավարժությունները, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է․ «Այս հարցում Հայաստանը գործում է այն առաջնահերթություններով, որոնք կանգնած են իր զինված ուժերի առաջ՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Կցանկանայի հիշեցնել, որ նախորդ տարի ևս ՀՀ ՊՆ-ն զորքեր չի ուղարկել Ղազախստանում ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Դա իհարկե, որոշակի խնդիր է ստեղծում՝ ստիպելով փոփոխել արդեն իսկ համաձայնեցված պլանները։ Ինչպես հայտնի է՝ նման աշխատանք տարվում է, և կգտնվեն օպտիմալ որոշումներ»։

Էմմա Չոբանյան