Ադրբեջանի ԶՈՒ-ն 30 տարի է՝ ՀՀ սուվերեն տարածքում է․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 11:50
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 11:46
Կառավարությունը 3 մլրդ դրամի արտոնություն տվեց «Ֆարմատեք» դեղագործական ընկերությանը
25.04.2024 | 11:41
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610․ ՊԵԿ
25.04.2024 | 11:32
Ալիևը հայտարարել է, թե ՀՀ-Ադրբեջան սահմանի 10-12 կմ կարելի է սահմանազատված համարել
25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգտագործվելու են դիվանագիտական բոլոր միջոցները Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի զինված ուժերը մեկուկես տարի չէ, որ Հայաստանի տարածքում են։ 30 տարի է, որ ՀՀ տարածքում են, որովհետև Ադրբեջանի ԶՈՒ-ն 90-ականների սկզբից տասնյակ քառակուսի կիլոմետրերով տարածք են օկուպացրել ՀՀ-ից, մասնավորապես, Տավուշի, Արարատի մարզերում։

2021 թվականի մայիսից Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի նոր տարածքներ: Մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից, և մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները այդ նպատակին հասնելու համար։ Մեզ համար կարևոր է նաև, որ մենք նոր սադրանքի պատճառ չդառնանք։ Մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»,- նշեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։